«Ձեռքդ տուր, հասարակություն» միջոցառում. ստեղծագործական աշխատանքների ցուցահանդես

Նախաձեռնությունը մարդասիրական էր, ուղղված թե՛ հասարակությանը, թե՛ ազատազրկվածներին։ Սա եզակի նախաձեռնություն էր, երբ ցուցահանդես-վզճառքը դուրս էր եկել քրեակատարողական հիմնարկից։

Մարտի 11-ին, Անի Գրանդ հյուրանոցում կայացավ «Ձեռքդ տուր, հասարակություն» միջոցառում. ստեղծագործական աշխատանքների ցուցահանդեսը։ Ներկայացված աշխատանքների հեղինակները դատապարտյալներն էին։ Ցուցահանդես-վաճառքը կազմակերպել էր «Իրավական նախաձեռնությունների կենտրոնը» որին մասնակից էին «Արմավիր» եւ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի քսանյոթ դատապարտյալ, տասներեքը՝ ցմահ ազատազրկված։

Ցուցահանդես-վաճառքի մասնակիցների թվում էր նաեւ Մհեր Ենոքյանը։ Հիշեցնեմ, որ Մհերը մասնակցել էր նաեւ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ» փառատոնին, ներկայացնելով թեմատիկ քանդակ։ Այս ցուցադրությանը եւս Մհերը հանդես էր եկել կավե աշխատանքներով, որոնց թրծումը իրականացվել էր կրթահամալիրի բրուտանոցում։

Հոգատարության ձոն

․․․ որ Հոգատարության ուսումնական նախագիծը համապարփակ-սեբաստացիական գործի իմ, ձեր ստեղծած նյութական ու ոչ նյութական արժեքների հանրայնացմամբ-հանգանակությամբ, դառնա մեր ստեղծումի տասանորդը՝ հատկացումը հայրենիքին մեր։

Աշոտ Բլեյան

Շարունակել կարդալ