Վարչական խորհրդի նիստ

  • Ֆիզկուլտուրայի կազմակերպումը 1-3-րդ, 4-5-րդ դասարաններում.

1-3-րդ դասարաններում ֆիզկուլտուրան կազմակերպում են դասվարները, օգնում է ուսուցչի օգնականը։

Մարմնամարզական վարժությունները, պարապմունքները իրականացվում է Հյուսիսային դպրոցի մարզադահլիճում, հեծանվավարությունը՝ դպրոցի հեծանվաուղիներում, Սուրբ Երրորդություն եկեցեցու բակում։

Մարզական բաղադրիչ ունի առավոտյան երթուղայինների կանգառից միջին տեմոպով միասնական քայլքը դեպի դպրոցներ, Առավոտյան ընդհանուր պարապմունքը, պարապմուքների ընդմիջումները շարժուն խաղերով։

1-ին դասարան

  • Շարային վարժություններ՝ քայլով մարշ, կանգ առ հրամանների կատարում
  • Շնչառական վարժություններ
  • Ձեռքերի, ոտքերի, ուսերի, իրանի մարզումներ
  • Ծանոթացում մարմի դիրքերին,
  • Կեցվածքին ուղղված վարժություններ
  • Տողան
  • Հեռացատկ, բարձրացատկ
  • Վազք՝ տարբեր տեմպերով
  • Գնդակի, օղակի, բուլավաների, ցատկապարանի կիրառում՝ խաղեր
  • Ազգային խաղեր
  • Լող
  • Հեծանվավարություն

2-րդ դասարան

  • Հիգիենիկ կանոնները վարժանքներ կատարելիս
  • Կոփման կանոններ
  • Ճիշտ կեցվածքով քայլք
  • Վազքի տեսակներ
  • Մաքոքավազք
  • Հեռացատկ տեղից
  • Շարային վարժություններ
  • Ձեռքերի դիրքեր, կանգեր
  • Շարվիր, զգաստ հրահանգների կատարում
  • Կեցվածքի ձևավորվման վարժություններ
  • Կանգ ոտնաթաթ, կրունկ
  • Շարժախաղ՝ գիշեր, ցերեկ
  • Գնդակի փոխանցում տողանի ընթացքում
  • Որսա և նստիր
  • Թզուկներ-հսկաներ
  • Գնդակի նետումներ
  • Կքանիստ
  • Ազգային խաղեր
  • Հեծանվավարություն

3-րդ դասարան

  • Արագ վազք
  • Դանդաղ վազք
  • Ցատկերի տեսակների կիրառում
  • Հեռացատկ տեղից
  • Բարձրացատկ
  • Շարժախաղեր
  • Մաքոքավազք
  • Ցատկ առաջ
  • Ֆուտբոլ
  • Սահուն շարժումներ
  • Կեցվածքին ուղղված վարժություններ
  • Ընդհանուր մարմնամարզական վարժություններ
  • Լայն քայլք, դանդաղ քայլք, արագ քայլք
  • Կքանստումներ
  • Կքանիստ-ցատկ
  • Հավասարակշռության վարժություններ՝ քայլք ոտնաթաթերին, կանգ մեկ և երկու ոտքի վրա
  • Խաղեր օղակով, ցատկապարանով, գնդակով
  • Ազգային խաղեր
  • Հեծանվավարություն

4-5-րդ դասարաններում եռամարտը կազմակերպում են ուսուցչի օգանականներ՝ Սուսաննա Պետրոսյանը, Անահիտ Կիրակոսյանը

Մարզական բաղադրիչ ունի առավոտյան երթուղայինների կանգառից միջին տեմոպով միասնական քայլքը դեպի դպրոցներ, Առավոտյան ընդհանուր պարապմունքը, պարապմուքների ընդմիջումները շարժուն խաղերով։

Մարմնամարզական վարժությունները, պարապմունքները իրականացվում է Հյուսիսային դպրոցի մարզադահլիճում, Մայր դպրոցի մարմնամարզական դահլիճում, դպրոցին հարակից խաղաղադաշտերում։ 4-րդ դասարանցիների հեծանվավարությունը՝ դպրոցի հեծանվաուղիներում,Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում։

  • Շարային վարժություններ` Շարվիր, Զգաստ, Ազատ, Տեղում հետ դարձ հրահանգների կատարում
  • Ընդհանուր զարգացնող վարժություններ
  • Հավասարակշռության վարժություններ` մարզանստարանի վրա` քայլք մեծ քայլերով
  • Կեցվածքի ձևավորման վարժություններ
  • Էստաֆետ ցատկերով
  • Համակցված օձաձև էստաֆետ
  • Վազքի տեսակները, վազք ազդրերը վեր բարձրացնելով
  • Հեռացատկ 6-8 քայլ թափավազքից
  • Բարձրացատկ
  • Ֆուտբոլ
  • Ազգային խաղեր

Ջեռուցման շրջանը սկսելուն պատրաստ լինելու մասին Էրիկ Սարիբեկյանի, դպրոցների ղեկավարների հաղորդումը

Դպրոցի դռներին ամրացված են շվեցարները, մուտքերի առաջ դրված են ոտքերը մաքրելու ռետինե գորգերը։

Ջեռուցման ցանցը Հյուսիսային դպրոցում չի՛ փորձարկվել։

Թողնել մեկնաբանություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.