
Մայիսի 30-հունիսի 10-ը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հյուսիսային դպրոցում գործելու է ամառային ուսումնական ճամբար։
Հունիսի 13-ից «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կրտսեր դպրոցներում մեկնարկում է Լրացուցիչ կրթության ամառային, լողափնյա ճամբարը։ Ճամբարին կարող են մասնակցել 6-11 տարեկան երեխաները կրթահամալիրից և ոչ միայն։
Ճամբարի հնգօրյա ուղեգրի արժեքը 15․000 դրամ, իր մեջ ներառում է երկանգամյա սնունդ, ուսումնական, հետաքրքիր նախագծային առօրյա, լող բացօթյա լողավազանում։ Յուրաքանչյուր շաբաթվա համար ճամբարի պետը հրապարակում է իր աշխատանքային նախագիծը։
Ճամբարի պատասխանատուները և ժամանակացույցը՝
13․06-17․06 Նարե Արիստակեսյան, Սիրան Պետրոսյան
20․06-24․06 Նարե Արիստակեսյան, Սիրան Պետրոսյան
27․06-01․07 Նարե Արիստակեսյան, Սիրան Պետրոսյան
04.07-08.07 Ալինա Աղասյան, Շողիկ Զեյնալյան,
11․07-15․07Քրիստինե Գրիգորյան, Ֆլորա Դավթյան
18․07-22․07 Ֆլորա Դավթյան, Քրիստինե Գրիգորյան
25․07-29․07 Ֆլորա Դավթյան, Քրիստինե Գրիգորյան
01․08-05․08 Սուսաննա Պետրոսյան, Նարինե Պողոսյան
08․08-12․08 Նարինե Պողոսյան, Սուսաննա Պետրոսյան