Հոգատար եղիր.Իմ անունը Արցախ է

Նախագծի մասին

Գլոբալիզացման դարաշրջանում նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգությունը օգնում է մեզ հիշել մեր մշակութային բազմազանությունը: Այն օգնում է զարգացնել տարբեր մշակույթների միջև փոխադարձ հարգանքը և երկխոսությունը: Մշակութային ժառանգությունը պարզապես անցյալի մշակութային օբյեկտների կամ ավանդույթների հավաքածու չէ: Այն պատմական հիշողության, ազգային ծագման, արդյունք է. հիշողության պահպանման, անցյալի ճանաչման և մոռացության գործընթացը կանխող: Կարևոր է հարգել և պահպանել մշակութային ժառանգությունը ազգային օրենքների և միջազգային պայմանագրերի միջոցով: Արտեֆակտերի և մշակութային օբյեկտների անօրինական շրջանառության, հնագիտական վայրերի թալանի և պատմական շենքերի ու հուշարձանների ոչնչացման կանխման համար: 1954 թ. հիմնադրված ՅՈՒՆԵՍԿՕ-ն (Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպություն) ընդունել է մշակութային ժառանգության պահպանությանը վերաբերող միջազգային կոնվենցիաներ՝ խթանելու միջմշակութային փոխըմբռնումը՝ ընդգծելով միջազգային համագործակցության կարևորությունը:

Նախագծի նպատակը

Նպատակը ուսումնական նախագծային հավաքանու ստեղծումն, որի շնորհիվ սովորողները կուսումնասիրեն խնդիրը, կծանոթանան մշակութային արժեքներին և իրենց ջանքերը կուղղեն մշակութային արժեքների ճանաչմանն ուղղված գործընթացին:

Նախագծի ընթացքը

Ձևավորված նախագծային բաց խմբերը.

  • Մայրենիով, օտար լեզուներով գրանցում են Արցախի մշակութային նյութական/հնագիտական վայրեր, բնության հուշարձաններ,  պատմական հուշարձաններ, վանքեր, նկարներ, խճանկարներ, քանդակներ,   շենքեր,մարդկային ստեղծագործության արտահայտման վկայություններ՝ նկարներ, փաստաթղթեր, գրքեր, մատյաններ, գործիքներ  / և ոչ նյութական արժեքները/ավանդույթներ, բանավոր պատմություն, կատարողական արվեստ, սոցիալական պրակտիկա, ավանդական վարպետություն, ծեսեր/ : 
  • Նամակներ են հղում ՅՈՒՆԵՍԿՕ-ին (Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպություն), Ռուսաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի հանրապետություններ
  • Նամակներ ադրբեջանցի պատանիներին 
  • Հասարակագիտական, մշակութային քննարկումներ տարբեր  մասնագիտական, նախագծային խմբերի հետ
  • Արվեստի գործողություններ/սթրիթ արտ, պլեներ, համերգ/, քայլարշավներ, հեծանվերթեր համապառասխան պաստառներով ի պաշտպանության Արցախի մշակութային ժառանգության

Հ․ Գ․ Յունեսկօ-ի մասին ամբողջական նյութը այստե՛ղ։

Թողնել մեկնաբանություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.