Բանավոր պատմություն.Կորիզ

Որպես նախաբան՝

Հաճախ մեզանից շատերը ափսոսում են, որ ճիշտ ժամանակին ընտանիքի ավագների պատումները, ծագումը, ընտանեկան ավանդութները, բառ ու բանը, խոհանոցային, ծիսական սովորույթները չենք արձանագրել, դպրոցում կամ տանը դրա կարեւորումը չի եղել։

Այսօր պատմություն ֆիքսելու հնարավորությունները շատ ավելի մեծ են, բոլորն իրենց ձեռքին ունեն թվային ամենատարբեր գործիքներ ու հունվարյան ճամբարը, ազգագրական փառատոնը հրաշալի հարթակ է «Կորիզ» հայրենագիտական նախագծի համար։

Սովորողները հարցազրույցների միջոցով ներկայացնում են իրենց ծագման, ընտանիքների, սովորույթների, բնակավայրի մասին եւ կազմում իրենց տոհմածառը։

Հուշումներ

1. Հարցերի միջոցով հարցացրուցավար սովորողը պարզում է ընտանիքի կորիզի՝ ծննդավայրի, գերդաստանի հիմնադրի մասին, գերդաստանի անվան, ծագման, խոհանոցի, աշխատանքային երգերի, օրորոցայինների, օրհնանքների, անեծքների, կենացների, ծեսերի, հարսանիքների, գերդաստանի հայտնի մարդկանց մասին։

2. Ընտանիքի անդամների հետ միասին կազմում է գերդաստանի տոհմածառը ։

Արդյունքում

Սովորողները յուրացնում են հետազոտական աշխատանքի հմտություններ, դառնում լրագրող-հետազոտողներ։ Որպես հայրենագիտություն ճանաչում են իրենց, ընտանիքի պատմությունը, գրանցած ինֆորմացիայի հետ սովորում աշխատել, փաստական հանգամանքները ստուգել եւ համեմատել։ Ստեղծված ուսումնահետազոտական տեսանյութերը կհրապարակվեն սովորողների բլոգներում եւ ենթակայքում։

Դավիթ Սուրենի Մարգարյան

Մելանյա Քեքեջյան

Յուրա Սահակյան

1 thoughts on “Բանավոր պատմություն.Կորիզ

  1. Ծանուցում՝ Իմ ընտանիքի ծագումնաբանությունը — Օլգա Ալեքսանյան

Թողնել մեկնաբանություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.