Ինչ կլինի եթե․․․

Թատրոնը-խաղը որպես հեղինակային մանկավարժության գործիք․․․

Աշխատանք նախակրթարանի դաստիարակների հետ

Հենվելով այն հանգամանքի վրա, որ նախակրթարանը մանկավարժության բարդագույն հարթակներից է, նախագծերի, գործունեության տեսակները և դրանց մատուցումը պետք է չափազանց գրավիչ ու ստեղծական լինի։ Որպեսզի սանին սովորեցնենք ինքնասպարկում, ունկնդրել, մտածել նախ և առաջ պետք է հորինել սովորեցնենք։ Չափազանց կարևոր է սանի հետ խաղալը, ստեղծագործորեն երևակայելը , հեքիաթներ, բանաստեղծությւոններ, շուտասելուկներ, հանելուկներ ու պատմություններ հորինելը։

Էստեղ բացի երևակայելուց, գործունեությունը ստեղծելուց, կարևոր է մատուցումը, դաստիարակի խոսքը։ Պարզ ու գեղեցիկ խոսելը գիտություն է, որն իր օրենքներն ունի: Անհրաժեշտ է փոքրիկ քայլերով սովորել տիրապետել խոսքի արվեստը: Դրա հիմքերը պետք է երաժշտության մեջ փնտրել: Խոսքը, բանաստեղծությունը նույն երաժտությունն է, նույն երգարվեստը: Ձայնը պետք է հնչի և՛ խոսելիս, և բանաստեղծություն ընթերցելիս, հնչի ջութակի պես , ոչ թե  բառերով կտկտա: Չընդհատվող, նոտան է պակասում  մեր խոսքում: Բառերի երկար շարքում ձայանվորներից մի քանիսը աննկատելիորեն պետք է հոսեն ու թափվեն մյուսների մեջ և նրանց արանքում բաղաձայնները ոչ թե պետք է կտկտան, այլ պետք է երգեն, քանի որ նրանցից շատերն ունեն ձգվող, կոկորդային, սուլական, դժժացող հնչյուններ, որոնք նրանց առանձնահատկություններն են: Այ երբ, բոլոր տառերը երգեն, այն ժամանակ կսկսվի նաև խոսքի երաժշտությունը, կլինի այն նյութը, որ վրա կարելի է աշխատել:

Փուլ 1

  • Բարդույթներից ազատագրում
  • Գեղեցիկ, անսխալ  խոսքի մշակում
  • Գեղարվեստական մտածողության ձևավորում և զարգացում
  • Երևակայական կենտրոն
  • Երևակայության զարգացում
  • Կերպարային մտածողություն
  • Մթնոլորտն ու խաղը
  • Մթնոլորտը  կապող միջոց դերասանի և հանդիսականի համար
  • Որոշակի երանգավորումով գործողություններ
  • Ֆիզիկական վարժություններ
  • Պլաստիկա
  • Ոճ
  • Այլընտրանքի ազատություն
  • Իմպրովիզացիա
  • Իմպրովիզացիան որպես փորձեր վարելու եղանակ
  • «Եսը որպես իմպրովիզատոր»
  • Ստեղծագործական անհատականություն
  • Գերագույն «եսը»  իմպրովիզատոր
  • Ժեստ

Փուլ 2

Խոսք



• Շնչառական վարժություններ
• Հնչյունների ճիշտ արտասանություն
• Բառերի հստակ արտասանություն
• Շուտասելուկը որպես վարժանք
• Ձայնի մարզում
• Խոսքի դինամիկա
• Ձայնելևէջներ.  ձայնի բարձրացում ու ցածրացում
• Կետադրությունը խոսքում
• Խոսքի տակտերը
• Տրամաբանական դադար
• Հոգեբանական դադար
• Տարբեր տեմպեր օգտագործելու վարժություններ
• Դիապազոն
• Բանաստեղծության տեմպառիթմը
• Արձակի տեմպառիթմը
• Չափածո խոսքի տեմպառիթմը
• Ձայնի զարգացմամբ ձեռք բերված հմտությունների  ամրապնդում տեքստերով

Փուլ 3

Խաղ․

Իմպրովիզացիոն, երևակայական խաղերի արդյունքում ծնված խաղի ներկայացում։

Խաղի օրինակ՝

  • Դաստիարակներըը երևակայում են․ Ինչ կլինի եթե իրենք ձկներ են
  • Ջրի հատակում լողում են․ Պլաստիկայի, դիմախաղի զարգացում, մկանների ազատություն
  • Միասնական ընթերցանություն՝

Ձկնիկն առվին խուտուտ տվեց,

Եվ առուն՝ պարզ ու անբիծ

Քրքջալով ուշաթափվեց

Ու ձորն ընկավ քարափից…

Զարկվեց քարին, ուշքի եկավ,

Շուրջը նայեց կասկածով

Եվ մի կապույտ ժպիտ շուրթին՝

Ճամփա ընկավ դեպի ծով:

  • Խաղ՝ Սկսվում է ձկների որսը․ Տագնապ, խուճապ/պլաստիկա, դիմախաղ, պար/
  • Միասնական պար․ Ձկնորսի պարը
  • Ձկները գործարանում, այնուհետև սուպերմարկետում, այնուհետև սեղանին․/հույզ, պլաստիկա/
  • Ավարտ․ Միասնական պար

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s