Բաց արվեստանոցից՝ Ծեսի լաբորատորիա

Սովորողի, սանի ստեղծագործական երևակայության կամ ֆանտազիայի զարգացման խնդիրները կրթահամալիրում առաջնային դեր ունեն։ Կարևորելով ստեղծագործական երևակայության դերը, փորձեր վարելով՝ որպես բազմաշերտ գործունեության շինանյութ, ընտրություն, առանձնացրեցինք ազգային ծեսը։ Ծեսը թատրոնիկ աշխարհ է, որտեղ կա խաղ, կա հորինուկ, կա բառ ու բան, խոսքային, տեխնոլոգիական, երաժշտական շերտեր։ Ծեսի տեխնոլոգիական բաղադրիչը մտավ Բաց արվեստանոց-լաբորատորիա։ Սաները, սովորողները սկսեցին աշխատել «Գույներ, ազդեցություններ» նախագծով։

Նրանք լսում էին և աշխատում, արարում, ստեղծում իրենց ծիսական արդուզարդը։ Խթանիչներով հարուստ մի միջավայր, որտեղ սովորողները ազդեցությունները ընդունելով հայտնվում են ստեղծագործական գործողության մեջ։ Ինչպես Դյուին կասեր, նրանք այլևս սպառող չեն, սովորողները, սաները բաց արվեստանոցի միջավայրում հայտնվելով այլևս սպառող չեն, նրանք հանդես են գալիս արարողի դերում՝ սովորել անելով, խաղայնությամբ, հնարելով։ Ի վերջո միտքը գենետիկայի և միջավայրի միասնական ծնունդն է, որին հետո պիտի վերահսկի, ուղղորդի գիտելիքը։ Այս պարագայում ստեղծված աշխատարանն է հետաքրքիր իր անընդհատությամբ, իր ընթացքով, որտեղ յուրաքանչյու տեսակի սովորող, նախակրթարանի սանից մինչև ծնող, ուսուցիչ բացահայտում են իրենց հնարավորությունները։ Բաց արվեստանոցում միայն ինտեգրացիայի, ներառման զինանոցն է, որտեղ չկա հրահանգող, չկա կառավարիչ, որտեղ միայն ուղղորդում են, հայտնաբերում, հետազոտում։ Բաց արվեստանոցում շուրջտարի տարբեր նախագծեր մտան, անհատական, խմբային վերապատարստումներ եղան, ծնողների հետ տեխնոլոգիական տարբեր աշխատանքներ, կրթական փոխանակումների ծրագրով էլի խմբեր, «Բաց արվեստանոց նախագիծը» գործուղվեց Ստամբուլ։ Նախագիծը մեծ թափ հավաքեց։ Արվեստանոցը սկսեց գործել ուսումնական օրացույցով։ Սակայն զարգացումը չէր կարող հատվածական լինել՝ հիմքում ունենալով միայն տեխնոլոգիական բաղադրիչը։ Ինքնաբերաբար «Ծեսը» ամբողջական հայտնվեց։ Առաջացավ միասնական Ծեսի լաբորատորիա ունենալու պահանջը՝ խոսքով, երգով, գործիքով, գույնով, խաղով։ Ծեսը ազգային սովորույթների և ավանդույթների գործնական դրսևորումն է։ Այն ավանդական բովանդակային գործողությունների շարք է, որը խորհրդանշական ձևերով արտացոլում է ժողովրդի հավատալիքները, սովորույթները, կենցաղը և մշակույթը։

Այս պարագայում ստեղծված աշխատարանն է հետաքրքիր իր անընդհատությամբ, իր ընթացքով, որտեղ բոլոր տեսակի սովորողները նախակրթարանի սանից մինչև ծնող, ուսուցիչ բացահայտում են իրենց հնարավորությունները։  Բաց արվեստանոցում միայն ինտեգրացիայի, ներառման զինանոցն է, որտեղ չկա հրահանգող, չկա կառավարիչ, որտեղ միայն ուղղորդում են, հայտնաբերում, հետազոտում։ Բաց արվեստանոցում շուրջ տարի տարբեր նախագծեր մտան, անհատական, խմբային, վերապատարստումներ եղան, ծնողների հետ տեխնոլոգիական տարբեր աշխատանքներ,կրթական փոխանակումների  ծրագրով էլի խմբեր, «Բաց արվեստանոց նախագիծը» գործուղվեց Ստամբուլ։ Նախագիծը մեծ թափ հավաքեց։ Արվեստանոցը սկսեց գործել ուսւոմնական օրացույցով։ Սակայն զարգացումը չէր կարող հատվածական լինել, հիմքում ունենալով միայն տեխնոլոգիական բաղադրիչը։ Ինքնաբերաբար «Ծեսը» ամբողջական հայտնվեց»։ Առաջացավ միասնական Ծեսի լաբորատորիա ունենալու պահանջը՝ խոսքով, երգով, գործքով, գույնով, խաղով։

Ծեսը ազգային սովորույթների և ավանդույթների գործնական դրսևորումն է։ Այն ավանդական բովանդակային գործողությունների շարք է, որը խորհրդանշական ձևերով արտացոլում է ժողովրդի հավատալիքները, սովորույթները, կենցաղը և մշակույթը։
Երեխայի ներդաշնակ զարգացման կարևոր խնդիրներից մեկը ազգային մշակույթի յուրացումն է՝ ծեսեր, տոներ: Խնդրի իրագործման համար սաները նախ ծանոթանում են ծեսին, սովորում են ծիսական երգեր, ասույթներ, ասիկներ, օրհնանքներ, նկարում, ստեղծում են ծիսական հերոսներին, պատրաստում ծիսական պարագաներ, խաղարկում են ծիսական գործողություններ, ծիսական խաղեր, բեմադրվում են երգեր, ծեսի շրջանակում ճամփորդում են, մասնակից են դառնում ծեսի ստեղծմանը, շատ հաճախ զարգացնում, հորինում ծեսի տարբեր բաղադրիչներ՝ գովք, օրհնանք՝ վերապատմելով, փոխադրելով իրենց տպավորությունները։ Մեծ է այն պաշարը, այն կարողությունների, հմտությունների կշիռը, որը սովորողը փուլ առ փուլ յուրացնում է ծեսի միջոցով։

Կարող ենք թվել մի քանիսը՝ նյութի յուրացում, կենդանի խոսքի զարգացում, բնության, դրա հավատալիքների մասին գիտելիքների ձեռքբերում, թատերական, տեխնոլոգիական, երաժշտական, երևակայական ու ստեղծական, ինքաճանաճման, ինքնաբավության հմտություններ և կարողություններ։ Առաջացած ծեսը խաղում ենք առավոտյան ընդհանուր պարապմունքին, աճեցնելով փոխադրում ուրբաթ-համերգի հարթակ, ապա արդեն հունիսյան ամենամյա պլեներ՝ Ժողովրդական օպերա։ Աշխատանքային լաբորատոր ընթացքը ներկայացվում է դասավանդողների, սովորողների բլոգներում ուղիղ եթերներով, ֆոտոպատումներով, ռադիոնյութերով, անհատական Tv –ի տեսանյութերով։

Ծեսը կրթահամալիրի հեղինակային մանկավարժության Բլեյան ցանցի միջազգային բաղադրիչներից է։ Ծեսով ցանցին միացել են Հայաստանի տարբեր մարզերից։ Մասնավորապես՝ Ծեսերի իրականացման փորձ արվեց «Նախադպրոցական կրթության շրջանավարտների ավարտական համայնքային ծես» երկարաժամկետ նախագծով 2018-ին՝ Աշտարակի 4 նախակրթարաններում՝ «Արաքս Մուրադյան», «Հովիկ», «Հասմիկ», «Մանուշակ»: Իրականացվեցին 
Ծաղկազարդի «(Ծառզարդար), Զատիկի տոնակատարություն Աշտարակում» և  Համբարձման ծես  նախագծերը: Համբարձումը Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի «Արմինե Կարապետի» անվան մանկապարտեզում։
Ծեսով կրթական փոխանակումներ իրականացրեցինք Վրաստանի մի շարք նախակրթարանների, Ստամբուլի
«Գարակոզէան» , «Տատյան» վարժարանների, Փարիզի «Մկնիկներ» կազմակերպության հետ։ Ծեսը միավորող նախագիծ է, իսկ ուսումնական օրացույցով սահմանված ցանկացած ծիսական նախագիծ իր ամենատարբեր բաղադրիչով կարող է հայտատուի համար դառնալ ցանցին միանալու փորձ։ Կան բոլոր լաբորատորիաները՝ տեխնոլոգիայի, քանդակի, կերամիկայի, ոսկերչության, երաժշտության, կարի, և դրանք բոլորն էլ բաց են մասնագիտական խմբերի պատրաստակամ աջակցությամբ։ Համեցե՛ք։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.