Թատրոն Դոկ․ Մանան Սեմիրջյան

Թատրոն լաբորատորիան Հունիսյան ստուգատեսային հարթակում
պատրաստվում է ներկայանալ Թատրոն Դոկ ժանրում։

Այս փուլում լաբորատորիայի սաները հավաքում են իրենց բանավոր պատմությունները։

Նյութերի նախապատրաստական, մշակման աշխատանքային ընթացքից կցում եմ 6-րդ դասարանցի Մանան Սեմիրջյանի պատմությունից մի հատված: Պատումը ամբողջությամբ կլինի ավելի ուշ


Առաքել  Ամիրյան։ Այնուհետև Սեմերջյան` Սեմիրջյան: Հորս պապը, իմ Օհան պապիկի հայրը։․

Ծնվել է 1910 թ-ին ԱԿն քաղաքում։

Ավանդության համաձայն՝ Անիի կործանումից հետո նրա բնակիչների մի մասը եկել է այստեղ և հանդիպելով սառնորակ աղբյուրի՝ դրա մոտ էլ հիմնել է նոր քաղաքը, այն կոչելով Ակն։

Այլ պատմության համաձայն՝ Ակնը հիմնադրել են Սեբաստիա տեղափոխված Արծրունիները 1022 թվականին՝ կոչելով այն Մարընտունիկ։

Հնում Ակնը մտնում էր Փոքր Հայքի Երկրորդ Հայք նահանգի մեջ։ Նոր ժամանակներում մտել է երբեմն Էրզրումի, երբեմն՝ Խարբերդի, երբեմն էլ՝ Սեբաստիայի նահանգի (վիլայեթի) մեջ, լինելով Ակնի գավառակի կենտրոնը։ XIV դարում սկզբին Ակնը գրավեցին թուրքերը։ Մեծ եղեռնին Ակնը և շրջակա գյուղերը դատարկվեցին հայերից, որոնց մեծ մասը շուտով զոհ գնաց գաղթի ճանապարհին։ 1929 թվականի տվյալներով՝ Ակնում մնացել էր ընդամենը 41 հայ բնակիչ։ Ներկայումս այն անշուք գավառական քաղաք է։ Ակնը գրչության կենտրոն էր։

Ակնցիները տվել են գրչի ու մտքի բազմաթիվ ականավոր գործիչներ՝ բժիշկներ և ուսուցիչներ, արվեստագետներ, իրավաբաններ, ազգային ե հոգևոր գործիչներ։ Արփիար Արփիարյան,  Միսաք Մեծարենց,  Գրիգոր Զոհրապ,  Սիամանթո,  Արշակ Չոպանյան,  Մինաս Չերազ , Նիկոլ Գալանտերյան։  

1915-ի ջարդի ժամանակ,
Առաքել պապիկիս մեծ հորեղբայրը՝ Խաչիկն է կազմակերպել ընտանիքի գաղթը։ Մոր, երեք եղբայրների և քույրիկի հետ գաղթել են Եգիպտոս, այնուհետև Հալեպ, Եթովպիա, ապա՝ Սուդան։ Սուդանում զբաղվել են կտորի և կոկորդիլոսի կաշվի վաճառքով։։ Սուդանը այդ ժամանակ ուներ ամենաազդեցիկ հայկական համայնքը:

Օհան պապս պատմում է, որ Եգիպտոսի վարչապետը հայ էր՝ Նուբար փաշան/Նուբար Նուբարյան/ , որի խորհրդականը Առաքել պապիս պապն էր՝ Բարդուղիմեոսը, որին Փարթան էին ասում։  Նուբար փաշան սատարել է Թուրքիայից Եգիպտոս անցած հայ տարագիրների օգնության գործին, նպաստել ու դրամական միջոցներ տրամադրել պարբերականների հրատարակմանն ու դպրոցների հիմնադրմանը։

Իմ երկու տատիկը և իմ պապիկը ծնվել են Երևանում,սակայն Օհան պապիկս ծնվել է Սուդանում։

Երբ կազմակերպվել է մեծ ներգաղթը պապիկիս ընտանիքը իրենց ողջ ունեցվացքը թողել է Սուդանում և եկել են Հայաստանը ծաղկեցնելու։

Մյուս պապս՝ Հովաննես Բեկմեզյանն է՝ Կիլիկիայի մայրաքաղաք Սիսի հայտնի Բեքմեզյան իշխանական գերդաստանի ժառանգը։ Դեռևս Սիսում կաթողիկոսի տեղապահը եղել է իմ պապիկի պապիկի եղբայրը՝ Կիրակոս Բեքմեզյանը: Նա էլ եղել է կաթողիկոսի տեղապահը։ Մինչև հիմա իմ պապիկի տանը պահվում է Սիսում իրենց օգտագործած մոխրամանը, մտրակը։ Իմ պապիկի հայրը՝ Գրիգոր Բեքմեզյանը եղել է գրող՝ Գրիգոր Սիսվան անունով։ Նա եղել է նայև Մայր Աթոռ ս․ էջմիածնի գերագույն խորհրդի անդամ։ Գրել է դասագրգեր սփյուքահայ դպրոցների համար։ Հովհաննես պապիկիս մայրը՝ Արփինեն սովորել է Բեյրութի լավագույն դպրոցներից մեկում։ Գիտի բազմաթիվ լեզուներ՝ թուրքերեն, ռուսերեն, ֆրանսերեն, անգլերեն։ Հիմա նա ապրում է ԱՄՆ-ում։ Իմ Հովհաննես պապը բանասիրական գիտությունների թեկնածու է,  եղել է Հայաստանի ազգային գրապալատի տնօրենը, իսկ տատիկիս ծնողները եղել են Ղարաբաղից և Լոռիից։ Տատիկիս և՛ մայրիկը և՛ հայրիկը եղել են Հայաստանի վաստակավոր ուսուցիչներ։ Տատիկս՝ Աստղիկ Բեքմեզյանն է, աշխատում է Երևանի պետական համանսարանում ինք էլ է բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ ինչպես իմ մայրիկը։ Քեռիս էլ իրավաբանական գիտությունների թեկնածու է, նույնպես դասախոս Երևանի պետական համալսարանում։

Շարունակելի․․․․

Թողնել մեկնաբանություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.