«Ռոզա Օթումբաևայի նախաձեռնություն» հիմնադրամի պատվիրակությունը կրթահամալիրում

Այսօր կրթահամալիր էին այցելել «Ռոզա Օթումբաևայի նախաձեռնություն» հիմնադրամի պատվիրակությունը։ Հիմնադրամի ներկայացուցիչները` որպես հանրապետությունում իրականացվող պետական հանրակրթական ծրագրի պետական այլընտրանք, հետաքրքրված էին հեղինակային մանկավարժությամբ, դրա կազմակերպմամբ, կրթական միջավայրով, մեթոդներով։ Պատվիրակությունը շրջայցով եղավ Հյուսիսային դպրոց-պարտեզում, Գեղարվեստի ուսումնական կենտրոնում, ապա՝ կրթական պարտեզով՝ Մայր դպրոցում։

Շրջայցը ուղեկցվում էր հարցադրումներով` տեսած յուրաքանչյուր դրվագը ֆիքսելով։ Ֆոնդի ներկայացուցիչները տպավորված էին կրթական միջավայրով, յուրաքնաչյուր հատվածի մանկավարժական հիմնավորմամբ և պարզությամբ։ Մասնավորապես՝ բաց- անպատնեշ, անպարիսպ միջավայրով, խոհանոցի ինքնասպասարկմամբ, բաց արվեստանոցով, «Էկո զինվոր» նախագծի աղբի տեսակավորմամբ, ուսուցչական երգչախմբով, նախակրթարանի լուծումներով, ուսուցիչների կատարմամբ հնչող օրորոցայիններով։ Հյուրերը ոգևորվեցին` լսելով կրթական կամուրջների, փոխանակումների ծրագրերի մասին և հանդես եկան առաջարկ-խնդրանքով։ Ավելին` տեսանյութում:

2 thoughts on “«Ռոզա Օթումբաևայի նախաձեռնություն» հիմնադրամի պատվիրակությունը կրթահամալիրում

  1. Ծանուցում՝ «Ռոզա Օթումբաևայի նախաձեռնություն» հիմնադրամի պատվիրակությունը կրթահամալիրում | Մանկավարժության կենտրոն

  2. Ծանուցում՝ Հավաքից հավաք | Հյուլե

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.