Էջմիածինը տիարի գրում

Ինչու և ինչպես գնանք Էջմիածին…Մաս 1

Քեզի մեռնեմ, Էջմիածին

Երևանը ծանրանում է այնքան, որ նրանից թեկուզ մեկ օրով, առանց գիշերումի, թեկուզ առանց տանից-գործից կտրվելու, մի քանի ժամով փախուստը թերապևտիկ-անփոխարինելի է դառնում… Մեծ չէ ընտրությունը՝ Էջմիածին, Աշտարակ, Աբովյան, գուցե և Հրազդան… առանց անհարգանքի, ունեցածի թերագնահատման. ինչ ունենք՝ ունենք…

Էջմիածին՝ ոտքով, առաջիկայում, ինչպես և հեծանվով կարո՞ղ ենք գնալ… Ծովակալ Իսակովով մշտական հեծանվորդիս աչքի առաջ է Երևան մտնող մեքենաների ճնշող երթը ամեն առավոտ ու ելքը Երևանից իրիկունով… Տրոլեյբուսային գծված-պաշտպանված, ինչպես և հեծանվային, քայլքային ուղիների գոյությունն անհրաժեշտություն է վաղուց: Մինչ այդ մնում է ավտոտրանսպորտը՝ երթուղայինն ու տաքսին, որով Բանգլադեշից՝ Սուրբ Երրորդություն եկեղեցուց մինչ Հռիփսիմեի տաճար կազմում է 1700 դրամ։ Ճիշտը Հռիփսիմեի մոտ իջնելն է, այնտեղ մեքենան թողնելը անգամ, մինչև հարմար ավտոկայանատեղիների կառուցումը…

Այսպիսով հասա՞նք Էջմիածին… Հասա՞նք, հարցնում եմ, Էջմիածին… Փորձե՞լ եք, փորձեք ոտքով, քայլքով, Արգավանդի խաչմերուկից, գյուղերի միջով, թե խճուղու մայթեզրով… Կփոշմանեք… Իսկ մտածվա՞ծ է Էջմիածին՝ որպես ուխտ, քայլքի ճամփա, հետիոտն-քայլքով-մի խմբով, առանց փողոցը փակելու, երթևեկությունը խանգարելու… Արժանապատիվ… Զուգարանի-ջրի-հիգիենայի պահանջի բավարարմամբ, էսթետիկ-անվտանգ…

Իսկ հեծանվո՞վ… սովորողների, ընկերների, ընտանեկան մի խմբով… պատմել եմ, Էջմիածին չմտանք, այլ Մարգարայի ճանապարհով, Երասխահունում բուռն ընդունելությամբ-դադարով, հասանք Մարգարայի կամուրջ… միամիտ-միամիտ հատելու էինք հայ-թուրքականը…

Հիմա՝ ճամբարային այս օրերին, մնում է միկրոավտոբուսը՝ որպես «Ուսումնական Էջմիածին» հունվարյան նախագծով ճամփորդության միջոց… Սկսեք, ճամբարային հայտից… Իսկ ես հաջորդ գրով կշարունակեմ, ձեզ չեմ թողնի Հռիփսիմե տաճարի մատույցներում… սեբաստացիներ, անծանոթ-ծանոթ երևանցի… Մեր ուսումնական ամենամյա ճամբարները՝ հունվարյան, ինչպես են հունիսյան, եղել են և կան բաց…

Էրվում եմ, վառվում եմ, չեմ կրնա, նանի ջան…Մաս 2


Կարմիր խնձոր, լալ ու մարջան…

Քեզի մեռնիմ, անուշ յար ջան,
Քեզի մեռնիմ, անուշ յար ջան,
Կարմիր խնձոր, լալ ու մարջան,
Նանի, նանի, նանի, նանի ջան,
Նանի դարդեր սարերով էր,
Նանի, նանի, նանի, նանի ջան։

Ես միշտ այսպես եմ տեսնում Հռիփսիմե տաճարը՝ Էջմիածնի մուտքին երևանյան (շշմելու է, ինչպես Կարմրավորը Աշտարակի), առանց բարձր-խուլ պատերի, անվտանգության ցածր պարսպով, որ չի խանգարում բարձունքի վրա տեղավորված գեղեցկուհուն վայելես, թափանցիկ-տեսանելի է դարձնում որպես խորոտիկ հարս, որ եկեղեցու բարձունքից տեսնես քո դեմ փռված նշանավոր,  իր պաշտպանած, իրենց սրբացնող քաղաքը… Դադար առեք, սկսեք ընթերցումը իմ երեկվա գրից՝ «Քեզի մեռնեմ Էջմիածին» շարքի մուտքից…

Ես կխիզախեի, կազատագրեի Հռիփսիմե կույսին պարսպե շղթաներից՝ արևելքից, հյուսիսից, հարավից ամբողջությամբ, թողնելով միայն արևմուտքի հուշարձան-հողաշենը… Գո՜րծ է՝ միջնադարից եկող… Որ նայեք այսպես քաղաքից, փողոցներից շուրջ բոլոր Հռիփսիմեին՝ առանց խուլ, բարձր պատերի, կտեսնեք կգնահատեք այն հնարավորությունը, որ որպես հարստություն-առավելություն պահպանում է Հռիփսիմեն իր արևելյան, հարավային, արևմտյան ուղղություններով… անմշակ… Ես տեսնում եմ խաղողի կոլեկցիոն այգիներ իրենց՝ հնձաններով, Էջմիածնի բարիքների՝ գինիների, խաղողների… բացօթյա համտեսարանով, ձիթենիներ… մի բացօթյա այգեգործական ցուցադրություն, որով սկսվի, որպես Հռիփսիմեի հետ մի ամբողջություն, քայլքը Վաղարշապատով… Երբ դու կենդանի կատարմամբ որևէ երգչախմբի կարգավորված ժամերգություն-երգեցողություններ կլսես, գրաբարյան ընթերցումներ Կտակարանի, քարոզներ, աղոթք… Ի՜նչ պատվիրատու կարող է լինել ազգագրական-հոգևոր ամենատարբեր մատուցումների համար Հռիփսիմեն՝ իր շրջակայքով, մուտքով Էջմիածնի…


Հա, ես կուզեմ մենթոր-օգնական աշխատել Էջմիածին քաղաքի համար. վարձեք-հրավիրեք ինձ էջմիածինցիներ, քաղաքապետ-ավագանի, ես սիրով տարբեր խմբերի հետ՝ էջմիածինցիների ու Էջմիածնով, իմ պատումով-զարգացումով հետաքրքրվածների, քանի անգամ կուզեք՝ ուղեկցեմ ձեզ իմ Էջմիածնով… Պայմանով, որ ողջ քաղաքով, հայաստանյան՝ հայոց մտավոր-նյութական աջակցությամբ, սկսում ենք որպես ստեղծարար-համախմբող աշխատանք, Էջմիածնի որպես իրական ուխտավայր հայոց, ներկայացումը՝ որպես մի ամբողջական, տևական-շարունակական նախագիծ, որի համակարգման համար ես ինձ պատրաստ եմ զգում։

Ինչպես եմ անցնո՜ւմ… Այսպես՝ ծիսական-բաց հարսանիքների, կնունքների, ազգագրական փառատոների, հավաքների, ոտքի, հեծանվի փողոցների, թառմաներով մայթերի, այգեգործական ցուցադրական հյուրասիրության, ժողովրդական տների ու բակերի, մառանների, տնայագործների, Հռիփսիմե-Շողակաթ-Մայր տաճար-Ճեմարանի եկեղեցի-Աստվածածին-Գայանե տաճարների՝ որպես հոգևոր-եկեղեցական միասնական համալիր՝ իր թանգարաններով-բաց-բացօթյա հոգևոր ուսուցման միջավայրով, Գևորգյան ճեմարանի, «Էօռնեկյան» դպրոցի սաների, վանքերի կամավորների անընդհատ խաղաղություն և օրհնություն պարգևող Աստվածատուր քաղաքամայրս…

Եկանք հասանք հանրային ուրախության կազմակերպմանը, ուրախության հանրայնացմանը… ծեսին, հայոց հանրային կյանքում սրա անտեսմանը։ Պահո՜, խնդիրը մեր բարդացավ, թե պարզունակացավ՝ սկսած մի հացի-սեղանի իրավունքից, այդ թվում՝ նաև խաշի, քաբաբ-խորովածի, կոնծելու, վերջացրած մնացածով՝ ազատ ընտրած աղմուկի տակ պարելը… ձեռքերը թափահարել-մարմինը կարեցած ձևով շարժելը… քծնելը… իրար մոտիկ լինելը՝ պաշտոնակցի, առաջնորդի հետ… առաջնորդի կողքին հավասար լինելու զգացումը… բաժակ-բաժակին զարնելը… Հարսանիք, կնունք-ծնունդ, քեֆ-ուրախություն՝ ողջը անծես-հակաճաշակ

«Ուսումնական Էջմիածին» նախագծի մեկնարկ

Մաս3

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.