Գնահատման մոդելը Հյուսիսային դպրոցում

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը պետական ոչ առևտրային կազմակերպությունը  կանոնադրությամբ«շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող փորձարարական-հետազոտական, նախադպրոցական, հանրակրթական հեղինակային, նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական փորձնական, նախասիրական, լրացուցիչ (այդ թվում` արտադպրոցական) կրթական ծրագրեր իրականացնող պետական ոչ առևտրային կազմակերպություն է»: Կրթահամալիրում ուսումնական տարին բաղկացած է չորս շրջաններից․ Յուրաքանչյուր շրջան ունի օրացույցային, նախագծային կազմակերպումը և համապատասխանաբար դրանք ամփոփվում են հաշվետվությունների տեսքով, ֆիսքելով ուսուցչի և սովորողի մասնակցությունը դրանց։  

Հյուսիսային դպրոց՝

Ուսումնական առաջին շրջան

Ուսումնական երկրորդ շրջան

Ուսումնական երրորդ շրջան

Ուսումնական չորորդ շրջան

1-3-րդ դասարաններում սովորողների գնահատում

Քանի որ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում 1-3-րդ դասարանցիների գնահատումը ըստ համապատասխան կարգի որակական է, ապա սովորողների ուսումնական գործունեությունը գնահատվում է համապատասխան գնահատման թերթիկում/զարգացման բնութագիրՏվյալ փաստաթուղթը ֆիքսում է սովորողի գիտելիքները, կարողությունները, հմտությունները համապատասխան ուսումնական տարվա չորսի շրջանների արդյունքներով։ Փաստաթուղթը հասանելի է դպրոցի գրասենյակին, ծրագրի ղեկավարին, դասվարին, առարկայական դասավանդողին, ծնողին։ Այն տեղադրվում է դպրոցի գրասենյակի էլ․ հարթակում և էլ․ հասցեով ուղարկվում անհատապես յուրաքանչյուր ծնողի։


Ընթացիկ տարում սովորողը արդյունքներ է գրանցում օրացույցով սահմանված նախագծերին, ստուգատեսներին, ֆլեշմոբերին, նախագծային, փառատոնային ուսումնական ճամբարներին, ուսումանական ճամփորդություններին, կլոր սեղաններին անհատական մասնակցությամբ։ Մասնակցությունը սովորողը ամփուփում է իր մեդիահարթակում՝ բլոգում, ըստ բաժինների։ Սովորողի ուսումնական բլոգը (3-րդ դասարանից սկսած`պարտադիր է ունենալ և վարել անհատական բլոգ) զարգացմանը հետևելու գործիք է. այդտեղ երևում են սովորողի խոսքային, տեխնոլոգիական հմտությունների, հայացքի, ստեղծականության հետաքրքրությունների (լրացուցիչ կրթություն) շրջանակը, ցուցանիշները: Դասավանդողը, ծնողը, ընկերները սովորողի բլոգի պարտադիր ընթերցողներն են: Նրանք աշխատանքը բլոգում գնահատում են կարծիքների, էլեկտրոնային նամակների միջոցով: Սովորողը մատուցման հարթակ է բերում իր ջանքերը։ Ինչպես դասավանդողների, այնպես էլ սովորողների բլոգները հրապարակված են դպրոցի ենթակայքի՝ Բլոգներ հավելվածում։

4-5-րդ դասարաններում կիրառվում է սովորողների գնահատման միավորային համակարգ: Ուսումնական շրջանի և տարեկան գնահատումների համար կիրառվում են 10 միավորանոց և 2 միավորանոց (հանձնած-չհանձնած) համակարգեր: էլեկտրոնային մատյանն ունի առարկայական ծրագրերի, նախագծերի, ընտրությամբ գործունեության, ճամբարների, փառատոնի,լրացուցիչ կրթության համար նախատեսված գնահատման բաղկացուցիչները ներկայացնող տիրույթներ` էջ, դաշտ, սյունակ։

Դեկտեմբեր ամսից սկսած Հյուսիսային դպրոցում կազմակերպվեցին գնահատման միավորային գործիքի վերաբերյալ տարբեր քննարկումներ, ստեղծագործական հավաքներ հենց սովորողների հետ։ Լրջորեն լսելուց, հետո սովորողները արտահայտվում էին և առանցքում առանց կարևորելու իրենց միտքը կանգնում էին ինքնագնահատման մեթոդի վրա։ Մոտեցման առավել ներկայանալի օրինակ է, 4-րդ դասարանցիների մայրենիի և մաթեմատիկայի ստուգումը։ Ուսումնական-ստուգատեսային հարթակ, որտեղ տեսանելի է թե ի՞նչ է կարողանում սովորողը, ինչ՝ ոչ, ինքնավարության, ինքնասպասարկման ի՞նչպիսի հմտություններ է յուրացրել, այլ․․․;

Ինքնագնահատման նուրբ գործիք է Google հարցաթերթիկը, որտեղ սովորողի համար դասավանդող ուսուցիչը, նախագծի ղեկավարը մշակում է համապատասխան հարցեր: Սովորողը, ծնողի հետ համապատասխանաբար պատասխանելով յուրաքանչյուր հարցին, տեղադրելով անհրաժեշտ հղումները միասին արձանագրում են սովորողի յուրացումը՝ գիտելիքները, հմտությունները, կարողություննե, մասնակցությունը նախագծերին:

Դասվարի աշխատանքի գնահատման ցուցանիշներ

1. Սովորողների թիվը ըստ ամիսների. դասարանում բացակայություններ, ուշացումներ

2. Ուսուցում բլոգով. բլոգում նյութերի քանակը

Ծրագրային

  • Ծրագիր, նախագիծ (աշխատանքային նախագիծ)
  • Ուսումնական նյութ, այդ թվում՝ մեջբերված (նշելով հեղինակին և աղբյուրը) և իր ստեղծած
  • Հոդված
  • Ներկայացում-կլոր սեղան

Լուսաբանում-աշխատանքի արդյունքների ներկայացում

  • Պատում-տեքստ
  • Լուսաբանում-տեսանյութ
  • Լուսաբանում-ֆոտոշար

Սովորողները դասվարի բլոգում

  • Սովորողի նյութերի հրապարակում
  • Սովորողների միջև խտրականություն. բլոգի հերոսները
  • Ընտանեկան նախագծեր

3. Ուսուցում օրացույցով. դասվարի, դասարանի մասնակցություն ստուգատեսներին, տոներին

4. Սովորողների առաջադիմություն

  • զարգացման բնութագիր
  • սովորողների ստեղծած նյութերի թիվը
  • սովորողների մասնակցությունը կլոր սեղաններին

5. Ընտանիքի ներգրավվածություն

  • ծնողական ակումբ (տարվա ընթացքում քանի հավաք)
  • ծնողների մասնակցություն ուսումնական նախագծերին
  • ծնողների մասնակցություն ինքնասպասարկման և շրջակա միջավայրի սպասարկման, բարելավման նախագծերին
  • ծնողների մասնակցություն ուսումնական ճամփորդություններին

6. Մասնագիտական զարգացում. ինքնակրթություն

  • սեմինարների մասնակցությունը (բացակաների թիվը տարվա ընթացքում)
  • լողալ
  • հեծանիվ վարել
  • մասնակցություն սովորողի ընտրությամբ գործունեությանը
  • մասնակցություն ուսուցչական երգչախմբին
  • մասնակցություն Գրական ակումբին
  • մասնակցություն մարզական ակումբի
  • մասնակցություն Մանկավարժական դպրոցի պարապմունքին նյութի ներկայացմամբ

Թողնել մեկնաբանություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.