Արատես՝ Կարմիր ծաղիկ

Վայոց ձոր․ Արատես․

Նախագծային հարթակները

  • «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դպրական կենտրոն. բարեկարգման, ընդարձակման, բնապատկերային նախագծեր
  • Արատեսի վանական համալիր. վանքի վերականգնման նախագիծ
    տարածքի հետազոտական, պեղումների, մաքրման, վանքի վերականգնման նախապատրաստման այլ աշխատանքներ

Մասնակցության համար լրացնել հայտը

Փառատոնի նախաձեռնող խումբը ՀՀ քաղաքաշինության կոմիտեում

Հուլիսի 3-ին «Քանդակագործության, ճարտարապետության, շրջակա միջավայրի փառատոն»-ի շրջանակում, Քաղաքաշինության կոմիտեում տեղի ունեցավ հանդիպում կոմիտեի նախագահ՝ Վահագն Վերմիշյանի և փառատոնի կազմակերպիչ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հիմնադիր տնօրեն՝ Աշոտ Բլեյանի, կրթահամալիրի քանդակի դպրոցի ղեկավար՝ Վիգեն Ավետիսի և փառատոնի «Բանգլադեշը 100 սովորողի աչքերով» նախագծի համակարգող՝ իտալացի ճարտարապետ, «Studio Ravagli» հիմնադիր Ռոբերտո Ռավալիի հետ։

Շարունակել կարդալ

Ընթրիք-կլոր սեղան

Հուլիսի 2-ին «Քանդակագործության, ճարտարապետության, շրջակա միջավայրի փառատոն»-ի շրջանակում ժամը 16:00-ին տեղի ունեցավ հանդիպում «Բանգլադեշը 100 սովորողի աչքերով» նախագծի ներկայացում Ճարտարապետների պալատում: Ռոբերտո Ռավալին ներկայացրեց մասնակցային ճարտարապետության սկզբունքը, որով աշխատում էինք նախագծի շրջանակում: Ճարտարապետներից ոմանց ծանոթ էր այդ մեթոդիկան, ոմանք էլ իրենց անհամաձայնությունը հայտնեցին այդ տեխնիկային ուղղված : Հանդիպման ներկաները ողջունեցին փառատոնը և խոստացան, որ առաջիկայում կլինեն կրթահամալիրում, որպեսզի տեսնեն ընթացքը: Ճարտարապետների պալատին հաջորդեց ընթրիք-կլոր սեղանը «Հարթակ Գեղարվեստում» ակումբում, որին ներկա էին Կրթության և գիտության նախարարության տեսչական մարմնի անդամ Սասուն Համբարձումյանը, Իջևանի նախագծային խումբը, Այբ դպրոցի հիմնադիրներից Աշոտ Ասլանյանը, կրթահամալիրի տնօրենը, դասավանդողներ, փառատոնի համակարգողներ: Սեղանի շուրջ խոսվեց նախագծերի բովանդակության և ընթացքի մասին՝ մասնավորապես կարևորելով միջավայրաստեղծ հանրակրթությունը, որի առանցքում հենց փառատոնն է: Շրջայցի ընթացքում ներկաները ծանոթացան ցուցադրությանը, ներկայացրեցինք աճող-բարձրացող-ընդարձակվող խաղողի թառմաները, որը Բանգլադեշը 100 սովորողի աչքերով նախագծի բաղկացուցիչ է՝ ընդգծելով այն հայացքը, որ նախկինում Բանգլադեշի տեղում եղել են խաղողի այգիներ, և այդ կապը կտրվել է: Ժամանակն է, որ հանրակրթությունում այդ կապը վերականգնվի, իսկ այսօր դա ամբողջանում է հենց փառատոնի միջոցով: Հյուրերը անակնկալի էին եկել, երբ ականատես դարձան այն միջավայրին, որը ստեղծել և շարունակում է ստեղծել կրթահամալիրը:

Լուսանկարները՝ Անի Սարգսյանի