
Հունիսի 1-ին, ժամը՝ 13-00 -ին, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Գեղարվեստի ուսումնական կենտրոնի ArtաՍահման արվեստանոցում, տեղի կունենա «Լուսանկարչությունը որպես ժամանակակից արվեստի մեդիա» թեմայով սեմինար պարապմունք։ Պաարպմունքի ընթացքում մասնակիցները կծանոթանան Ժամանակակից լուսանկարչությանը (Contemporary photography), դրա մեթոդներին և ռազմավարությանը։ Կդիտարկեն և կվերլուծեն, թե ի՞նչ և ի՞նչպես են լուսանկարում ժամանակակից հայտնի արվեստագետները (լուսանկարիչները) և ի՞նչու է ժամանակակից լուսանկարչությունը հանդիսանում ժամանակակից արվեստի միջոց։ Կփորձեն հասկանալ թե ինչպես լուսանկարել, որ ստացվի ժամանակակից և ինչպես պատրաստել ժամանակակից ֆոտոնախագիծ՝նույնիսկ սովորական և առօրյա սյուժեներ ունեցող լուսանկարներից։ Սեմինար պարապմունքը կվարի արվեստագետ, համադրող՝ Գագիկ Չարչյանը։
Ֆեյսբուքյան իվենթը