Հերոսուհիս հեռացավ…

Շարունակել կարդալ

Ուսուցման երրորդ շրջան․ Թատրոնի ընտրությամբ գործունեություն

Պարը ունի հոգեթերապևտիկ նշանակություն: Այն մղումները որոնք արթնանում են պարի ժամանակ հիմնականում անգիտակցական են, դրանք ճնշված են և չեն դրսևորվում առորյա կյանքում հասարակական նորմերի ազդեցությամբ: Պարը ոչ խոսքային հաղորդակցման միջոց է: Ռիթմիկ շարժումների միջոցով սովորողը զգում է, ընկալում է իր մարմինը, սկսում է հասկանալ մարմնի լեզուն: Աշխատանքի գլխավոր տարրերից մեկը մկաններն ազատելու ընթացքն է: Խոսքը ներքին տեխնիկայի կամ, ավելի ճիշտ, հոգետեխնիկայի մասին: Ջղակծկումներն ու մարմնի պրկումները չարիք են ստեղծագործական պրոցեսի համար: Հարմոնիկ պլաստիկայի միջոցով սովորողը ձեռք է բերում սեփական մարմնի զգացողությունը թելադրելու վիճակ:

Արդյունքում՝ գեղեցիկ կեցվածք, , գեղագիտություն, պլաստիկա։

Զարգացնել սովորողի մոտ`

  • Գեղագիտություն
  • Մարմնի կարողություններ
  • Դինամիկա
  • Պլաստիկա
  • Տեմպոռիթմ
  • Մկաների ազատություն
  • Կեցվածք
  • Կազմավորվող շարժումներ
  • Սահուն շարժումներ
  • Ճառագող շարժումներ
  • Թեթևություն
  • Ձև
  • Ամբողջության զգացողություն
  • Ճաշակ
  • Գեղեցկություն

Պարապմունքները վարում է՝ Անաստասիա Սիդորանը

Քանդակագործության, ճարտարապետության միջազգային ամենամյա փառատոն․ Գետը բնակավայրում նախագծի աշխատակարգը

Հունիսի 1-13

Գետը բնակավայրում

Շարունակել կարդալ