Մոռացված նախնիների ստվերները․ Ֆիրդուսի 33

BJVI3497

2020թ. մայիսի 19-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ Ֆիրդուսի 33-րդ թաղամասում կառուցապատման աշխատանքների նախագծային խումբ է ձևավորվել։

Հունիսի 10-ին՝ ժամը 22:57, կառուցապատողները սկսել են Ֆիրդուսի թաղամասի՝ Հանրապետության նրբանցքում գտնվող 19-րդ դարավերջի աղյուսե կառույցի քանդման աշխատանքները, ինչը խոչընդոտվել է թաղի բնակիչների և այլ քաղաքացիական ակտիվի կողմից։ Նշեմ նաև՝ քիչ հեռու գտնվող պատմական ևս մի շենք՝ սև տուֆից, օրերս փլատակների է վերածվել։

Շարունակել կարդալ

Անժամ դպրոցը և կրթական ինվարիանտը։

Համաշխարհային աղետ դարձած Կորոնավիրուս համաճարակի զոհը չդառնալու համար, երբ հանրապետության դպրոցները անցան արձակուրդային ռեժիմի, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը ընտրեց հեռավար-առցանց ուսուցումը։ Ի՞նչը պիտի խոչընդոտեր, երբ  շարունակ ուսուցումը մեդիագործիքների կիրառությամբ է, իսկ  մեդիան  տարածություն չի ճանաչում։ Կան դասավանդողների բլոգները, օրացուցային, աշխատանքային նախագծերը, կա մեդիագրադարանը։ Կորուստ, որպես այդպիսին, միայն բնական միջավայրն էր, մարդկային ջերմությունը, և իհարկե, գարունը․․․․կրթահամալիրում, Հյուսիսում, Գեղարվեստում։

Հաջողեցինք առցանց ուսուցման առաջին շաբաթը ծնողների ակտիվ ներառմամբ՝ նախակրթարանից դպրոց։ Որպես նկատառում՝ կառանձնացնեմ ծնողների ակտիվ մասնակցությունն ու ոգևորությունը, իսկ դրա հետևում, իհարկե, դասավանդողների հետաքրքիր նախագծերն էին։ Նախագծերը դրված էին շաբաթվա համար. նախագծի ղեկավարը սահմանափակումներ չէր դրել, որպեսզի սանը ազատ ու ավելի սիրով մոտենա առաջադրանքին։ Շարունակել կարդալ

Տնից՝ տուն․ Ճակատագրեր, մարդիկ նախագիծը «Ադրբեջանահայ փախստականություն» գործնական գիտաժողովին

Նոյեմբերի 24-ին  ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Ադրբեջանահայ փախստականություն» գիտագործնական գիտաժողով, որն իրականացվում էր ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի և «Հազարաշեն» ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոնի կազմակերպմամբ:

Շարունակել կարդալ