Գիծ

Օրը՝ ապրիլի 15

Ժամը՝ 19։00

Վայրը՝ АrtաՍահման արվեստանոց

Հասցե՝ Րաֆֆի 69/2

Նախագծի մասին՝

Դարի ամենահզոր ստեղծագործական համակարգերից է վերացական արվեստը՝ աբստռակցիոնիզմը, որի աղբյուրը ոգեղենությունն է։
Որոշակի բնական պայմանականության մեջ արվեստային արտացոլումներով Հայկ Գրիգորյանը եւ Քնարիկ Ներսիսյանը «Գիծ» արվեստային գործողությամբ՝ փոխանցում են իրենց ասելիքը։
Գիծը կտավի վրա, Dialog project-ի երաժշտությամբ ունի մաքուր մի նշանակություն՝ ազատականացնել մարդուն, նրա կյանքի գիծը որպես ուղի, պաշտպանելով նրա ապրելու, արարելու, լինելու իրավունքը, միաժամանակ ընդվզելով աշխարհում այսօր տիրող բոլոր անմարդկային երևույթների դեմ։
Ստեղծված պայմանական միջավայրում՝ երաժշտության արձագանքով պերֆորմասնի արտիստների ու նյութի հարաբերությունը դառնում է անորսալի։ Տեղ-տեղ քնքուշ, տեղ-տեղ՝ պոռթկուն, գծի, գույնի, հպումի անըմբռնելիությամբ, անկշռելիությամբ արտիստները ստեղծում են խորհրդավոր հաղորդակցում։ Գծի այս անընդհատության տենչը/ պերմանենտություն/, անընդհատ լինելու բնական ցանկությունից է բխում , մերժելով բռնությունը, դիտողի և նկարչի մեջ ստեղծելով համապրում։

Մասնակիցներ՝

Հայկ Գրիգորյան

Քնարիկ Ներսիսյան

Dialog Music Project

Հանդիսատես՝

արվեստաբաններ, նկարիչներ, երաժիշտներ, ուսուցիչներ,սովորողներ, այլ

Advertisement

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.