
- Հանրակրթական «Տեխնոլոգիա» առարկայի կազմակերպումը 4-5-րդ, 6-8-րդ, 9-րդ դասարաններում. դպրոցների ղեկավարների հաղորդումը
Հյուսիսային դպրոց
- 2023թ․ մարտին շենքերում բարեկարգման, նորոգման աշխատանքների հայտեր. 2023թ․ փետրվարին նախատեսված, բայց չիրականացված աշխատանքների մասին Էրիկ Սարիբեկյանի, դպրոցների ղեկավարների հաղորդումը
ArtաՍահման արվեստանոցի, բարեկարգման աշխատանքներ Էստրադայի աստիճանային նստարանների տեղադրում
- Պարտեզի գարնանային աշխատանքի մեկնարկի մասին. Էրիկ Սարիբեկյանի, դպրոցների, քոլեջի ղեկավարների, ըստ հատվածների պատասխանատուների հաղորդումները
- Գարնանը իրականացվող աշխատանքների ուղղություններն են`
Գոմաղբի տարածում, ծառերի էտ և հողի փխրեցում, ծառերի կրապատում, տեղափոխում և վերատնկում, ծառերի և մագլցողների տնկում, ծաղկանոցների ստեղծում և մի շարք այլ երկրագործական աշխատանքներ:
Անհրաժեշտ գործիքներ՝
Բահ, փոցխ, այգու մկրատ, ցնցուղ:
Մարտ
Կիրականացնենք միջավայրի խնամք, գոմաղբի տարածում, ծառերի էտ, ծառերի կրապատում, տեղափոխում և վերատնկում:
Ապրիլ
Կիրականացնենք ծառերի և մագլցողների տնկում, ծառերի բների շուրջ հողի փխրեցում, գոմաղբով պարարտացում, սիզախոտի սերմնացան, ծաղկանոցների ստեղծում և միջավայրի խնամք:
Մայիս
Ծառերի սրսկում, տարածքի ամենօրյա ոռոգում, խոտհունձ, միջավայրի խնամք: