
Համապատասխան ուսումնական պլանի տեխնոլոգիա առարկան ունի կազմակերպման տարբեր բաղադրիչներ որոնք ներառվում են հապապատասխան նախագծերով, ուսումնական օրացույցով։
«Տեխնոլոգիա» դասընթացը կազմակերպվում է բույսերի և կենդանիների խնամքի, դիզայնի, խեցեգործական, առողջության պահպանության, խոհանոցային, ծեսերի, տոների, ցուցադրությունների,տոնավաճառների մասնակցության ուսումնական նախագծերի ձևով:
Նախագիծ՝
- Թափոն-արվեստ,
- Պարտիզապուրակային գործ,
- Արտադրությամբ ուսուցում
- Բառուսուցում+տեխնոլոգիա,
- Ցուցադրություններ. 2021-2022 թթ. ուս տարի
Պարտիզապուրակային գործ՝
Սովորողների մասնակցում են կրթական պարտեզի մաքրության, խնամքի աշխատանքներին՝
Հերթապահություն կա ամեն օր՝ միջավայրի խնամքի, դասավանդողները սովորողների հետ իրականացնում են: Նաև իրականացնում ենք բակային, երկրագործական տարբեր աշխատանքներ՝ Հյուսիսի խնամվող պարտեզը նախագիծը:
Հյուսիսի խնամվող պարտեզը նախագիծը շարունակում ենք տարբեր աշխատանքներ կատարելով: Հոկտեմբեր ամսվա սկզբներին տերևները և հնձած խոտը լցնում էինք պատերի մոտ, փոս տարածքներում, հետո հողով ծածկում էինք, որոշ ժամանակ անց կվերածվի հումուսի:
Բայց երբ ամբողջ տերևները թափվեն, մեզ անհրաժեշտ կլինի մեծ փոս, որպեսզի տերևները լցնենք փոսի մեջ, տարածքը կլինի խնամված:
Անթափոն կենցաղ. 2022-2023 ուստարի․ գրանցած խնդիրների լուծման, նախաձեռնությունների մասին դպրոցների ղեկավարների հաղորդումը
Հյուսիսային դպրոց․ Անժելա Բլեյան
«Անթափոն կենցաղ». նախագծի սովորողների ուսումնական գործընթացի մեջ է ներառված, պլաստիկե տարանների և թղթի տեսակավորումը, իսկ սննդի մնացորդը ուտում է շունը:
Սովորողները թափոններից պատրաստում են տեխնոլոգիա դասընթացի շրջանակում տարբեր իրեր, ներկայացնում եմ արդյունքներից՝
Նախագիծ՝ Թափոն-արվեստ
Արդյունքում ստեղծված նյութեր՝
- Շրխկաններ պլաստիկ շշերից
- Դիմանկարներ և երաժշտական գործիքներ թափոններից
- Քանդակներ թափոններից
- Ապլիկացիա թափոններով
- Տեխնոլոգիա առարկայի նախագծեր և ուսումնկական նյութեր՝ այստեղ
Խոհանոցային գործունեություն իրականացվում է ճաբմարների, տոներ- ծեսերի, տոնավաճառների շրջանակում՝ այստեղ
Կրթական պարտեզի, բույսերի խմանքը իրականացվում է ամենօրյա հերթապահության տեսքով, Անժելա Բլեյանի հետ համագործակցությամբ։
Անժելա Բլեյանը վճարվում է լրավճարով։
Կրթական պարտեզի խնամք: Քանի որ մեկնարկել է գարնանային աշխատանքները: Բակում աշխատում են խմբերով: Արդյունավետ աշխատանք է լինում, երբ խմբում ներառված են հինգից յոթ սովորողներ, որ հնարավոր լինի հետևել աշխատանքային գործիքներից օգտվելու կանոններին, գործունեությունը լինի անվտանգ։
Հյուսիսային դպրոցում 2022 թ-ի սեպտեմբեր ամսից միջավայրի խնամքի հերթապահություն՝
Միջավայրի խնամք
Կրթական պարտեզի խնամքը մարտ ամսից իրականացվում է սահմանված հերթապահությամբ, համակարգված, փոքրաթիվ խմբերով, սովորողների ներառմամբ: Աշխատանքին մասնակցում են դպրոցի բնագետը, տեխնոլոգը, ուսուցչի օգնականները, կազմակերպիչը, 4-րդ և 5-րդ դասարանների երկարացված օրվա կազմակերպիչները՝
Առողջագիտական բաղադրիչը կազմակերպվում է Զոյա Ժամկոչյանի, երբեմն լինում է համագործակցություն Քրիստինե Սահակյանցի հետ։
Տեխնոլոգիայի կազմակերպման համար միջավայր է՝ АrtաՍահման արվեստանոցը, Ալիսա Կարասյովայի դիզայնի արվեստանոցը, բաց էստրադան, ցուցասրահը, պուրակները։