Ձմեռային փառատոն Արատեսի դպրական կենտրոնում

Արվեստն ու բնությունը միավորված են Արատեսում, և այդ կապն ունի տարիների պատմություն։ 

Տարիներ շարունակ Արատեսը եղել է բազում արվեստագետների ստեղծագործելու, աղմուկից, մարդկանցից ու աշխարհից կտրվելու հարթակ։ 

Արատեսում տարիներ շարունակ ապրում և ստեղծագործում էր  նկարիչ, փիլիսոփա, «Գարուն» ամսագրի գլխավոր խմբագիր Վիգեն Թադևոսյանը, տարբեր նախագծերով ժամանակակից նկարիչ-համադրող Գագիկ Չարչյանը, նկարիչներ Գրիգոր Խաչատրյանը, Կարինե Մացակյանը, Նորայր Այվազյանը և այլոք։ 

Տևական դադարից հետո արվեստի ներկայությունը նորովի սկսեց ապրեցնել Արատեսը։ 2019-ից Արատեսում սկսվեց «Արատես՝ կարմիր ծաղիկ» ամառային փառատոնը, ապա՝ «Ձնե քանդակների փառատոնը»,  և դրանք այլևս ամենամյա են։ Փառատոները իրենց կրթամշակութային բովանդակությամբ միավորում են երիտասարդ արվեստագետների, ուսանողների և սեբաստացի սովորող-դասավանդողների։ 

Այս տարի փետրվարի 24-ին մեկնարկեց «Ձմեռային փառատոնը»,  որի մասնակիցների թվում էին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի գործընկեր,  Գյումրու Գեղարվեստի ակադեմիայի քանդակի, գեղանկարի բաժինների ուսանողները, ազատ արվեստագետներ՝ Մուշեղ Բարսեղյանը, Տրդատ Գալստյանը, կրթահամալիրից՝ քանդակի ընտրությամբ գործունեության խմբի սովորողներ։ Երեսուն հոգանոց ստեղծական խումբը շուրջ չորս օր արարեց արատեսյան հարթակում։ Բացի ստեղծական աշխատանքից, օրերը լցված էին քննարկումներով, որոնք պիտի կյանքի կոչվեն առաջիկայում։

Ակադեմիայի ստեղծական աշխատանքը համակարգում էր քանդակագործ, դասախոս Ալբերտ Շաբոյանը։ Փառատոնը իր ներկայությամբ պատվեց ակադեմիայի ռեկտոր Վահագն Ղուկասյանը, լուսանկարիչ Աշոտ Հովհաննիսյանը։ Վահագն Ղուկասյանը ինքը դարձավ ստեղծական աշխատանքին մասնակից, Արատեսի հեքիաթային պատկերները ամբողջացնելով իր էտյուդում։

Փառատոնի ծրագիրն ուներ մի քանի աշխատանքային ուղղություն՝ Ձնե քանդակների ստեղծում, գեղանկարների, էտյուդների ստեղծում, Սպիտակ գիշեր։ Փառատոնի առանցքում, իհարկե, կրթական փոխանակումն էր՝ ստեղծական նոր գործիքներով,տեխնիկայով։ Գյումրեցի երիտասարդ արվեստագետները ստեղծեցին երկու ձնե քանդակ՝ ցուլի տեսքով, ինչպես նաև արատեսյան բնապատկերի էտյուդներ։

Ազատ արվեստագետներ` նկարիչ-քանդակագործներ Մուշեղ Բարսեղյանը և Տրդատ Գալստյանը հանդես եկան vilageart-ով և ձնե-սնկե քանդակների ստեղծումով։

Ամենամյա դարձած եզակի փառատոնը ողջունելու եկավ Վայոց ձորի մարզպետարանի կրթության վարչության գլխավոր մասնագետ Հուսիկ Հարությունյանը, մարզպետարանի կրթության մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ Ավագ Գաբրիելյանը, աշխատակից՝ Աղասի Հովհաննիսյանը։

Քննարկեցինք առաջիկա հնարավոր համագործակցային նախագծերին մարզի դպրոցների, կրթամշակութային հաստատությունների ներառումը։

Advertisement

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.