Վարչական խորհրդի նիստ․ Փետրվարի 21

Ընդհանուր պարապմունքի միջավայրը. տեղը, տեխնիկական միջոցները, հայտեր․ դպրոցների ղեկավարների հաղորդումը


Հյուսիսային դպրոցում ընդհանուր պարապմունքի նախագիծը հրապարակվում է շաբաթ օրը, դպրոցի աշխատակարգի հետ։ Բովանդակությանը մասնակից են երաժշտության, մայրենիի, օտար լեզուների դասավանդողները։

Պարապմունքը իրականացվում է Արտասահման արվեստանոցում՝ 5 տարեկաններ, 1-3-րդ դասարանցիներ
Երաժշտության սրահ՝ 4-5-րդ դասարաններ
Վերնատուն՝ 2-3-րդ դասարաններ
Պարապմունքը լիարժեք վարում են թե՛ դասվարները, ովքեր ամբողջական ծրագրի կրողն են, մայրենիի դասավանդողը, երաժշտության դասավանդողները։ Երաժշտության դասավանդողի բացակայությունը պարապմունքից չի դառնում արտակարգ պատահար։ Սրահները տեխնիկապես հագեցած են։

Ապակի կոտրելու վերաբերյալ արտակարգ պատահարները․ տեղեկանք՝ սեպտեմբեր-փետրվարին մասնաշենքի որ հատվածում ինչ պատահար է գրանցվել․ առաջարկներ. դպրոցների ղեկավարների հաղորդումը

Հյուսիսային դպրոցում սեպտեմբերից փետրվար ամիսներին ապակու կոտրվելու 4 դեպք է գրանցվել, որոնցից մեկը արտակարգ ելքով։ Սովորողի այտը պատռվել էր, եղել է բժշկի միջամտություն։ Ըստ կարգի բոլոր դեպքերը գրանցվել են։ Ապակիների անվտանգության համար առաջարկել եմ դրանք փոխարինել խտեցված տարբերակով, կամ օրակալների երկկողմանի շերտով։

Advertisement

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.