Թատրոնը որպես ուսումնական գործիք

Նորություն չեմ հայտնի, որ թատրոնը որպես մանկավարժական, սոցիալ-խաղային գործիք ունի դարերի պատմություն, տարբեր տրանսֆորմացիաներ անցնելով և այսօր էլ նա իր արդիականությունը չի կորցնում մանկավարժության մեջ։ Լինելով սինթեզող ոլորտ, իր մեջ ներառելով արվեստի տարբեր ուղղություններ, այն նշանակալի ազդեցություն է ունենում թատերական գործունեությամբ զբաղվող անհատի հոգեբանական, գեղարվեստական, մտավոր ու ֆիզիկական զարգացման վրա։

  • հուզականություն
  • ապրումակցում
  • երևակայություն
  • ուշադրություն, դիտողականություն
  • իմպրովիզացիա
  • կատարողականություն, դրեախաղ
  • ձայնային, խոսքային, արտասանական տվյալներ
  • հույզերի կառավարում
  • կեցվածք
  • այլ․․․․

Թատերական մանկավարժությունը և կրթահամալիրի նախագծային ուսուցումը ողջ գործիքակազմով, միջավայրով իր ներառականությամբ թույլ է տալիս սովորական դասը, վերակազմակերպել։ Ուսումնական նյութը դառնում է խաղային և մասնակցային։ Սովորողները իրենք են ստեղծում իրենց թատրոնը, դառնալով նյութի ընտրող, խաղալով նյութի հետ, խորագրի ընտրությամբ, սյուժեի կառուցմամբ, կերպարների ստեղծմամբ,հագուստի, բեմական և երաժշտական ձևավորմամբ։

Կարելի է ասել, որ առանցքում գործում է «Սովորողի լաբորատորիան»։ Ուսուցիչը եթե կրթահամալիրի կրտսեր դպրոցում հանդես է գալիս որպես մենթոր, ապա ավագ դպրոցում, սովորողը բացառապես ինքնավար է։

Կրթահամալիրի թատերական-ուսումնական գործունեությունը սկսվել է 1981 թ, պրոֆեսիոնալ, թատերական բեմ, գործող բեմադրիչ-դասավանդողներ, դպրոցական թատերախմբեր, թատրոնը ուսումնական պլանում որպես ընտրությամբ գործունեության բաղադրիչ և այլն, բայց շուրջ երկու տարի է արդեն, որ դպրոցում սկսեց գործել պատանիների ինքնավար թատրեախմբեր։ Սովորողներն իրենք իրենց միավորումներով ստեղծում են թատերական արտադրանք ներկայացումների տեսքով, բացառապես հեղինակելով ներկայացման ողջ կառուցվածքը՝ նյութից մինչև թատերական ձևավորումներ։

Պիտի փաստենք, որ սոցիալ-խաղային ոճի կիրառումը ուսումնական աշխատանքի կազմակերպման մեջ նպաստում է ուսանողների ընդհանուր և գեղարվեստական ​​աշխարհայացքի, զգացումների հարստացմանը, գեղարվեստական ​​ճաշակի ձևավորմանն ու զարգացմանը, հաղորդակցման հմտությունների բարելավմանը, ինքնավարության, խիզախելու և սխալներից, դժվարություններից չխորշելու, ինքնարտահայտման իրավունքի իրացմանը:

Եվ ահա, դպրոցական թատրոնը, զինված թատերական մանկավարժության մեթոդներով, դառնում է այդ «ակումբային, լաբորատոր տարածքը», որտեղ ձևավորվում է բացառիկ կրթական միջավայր։ Կրթական թատրոնը իր էմպաթիայի, ներառականության միջոցով միավորում է եսովորողների տարբեր խմբերի, այդ թվում նաև հանդիսականի դերով համատեղ կյանքի մակարդակով, ինչը դառնում է կրթամշակութային և դաստիարակչական գործընթացի վրա լավագույնս ազդելու արդյունավետ միջոց։

Ունենալով արդեն հունվարյան ճամբարի թատերական գործունեության հաջողված փորձը թե՛ կրտսեր դպրոցում Պատուհան թատրոնի «Սուրենի հեքիաթային օրը» խամաճիկային ներկայացման և թե Ավագ դպրոցի սովորողների ինքնավար ներկայացումները, թատրոնը երրորդ ուսումնական շրջանում ևս կսպասարկի կրթահամալիրի օրացույցը հետևյալ ուղղություններով՝

  • Երաժշտական-թատերական
  • Ծիսական(Բարեկենդան, հարսանիք.. և այլն)
  • Թումանյանական
  • Ռոդարիական
  • Ռիթմիկ-գործիքային
  • Տիկնիկային
  • Մեդիաթատրոն
Advertisement

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.