
Վայրը՝ ArtաՍահման արվեստանոց
Գրական նյութ՝ Ենգիաբարյան նովելներ
Լեզու՝ հայերեն, ռուսերեն
Ժանրը՝ Միմ, Ձեռքեր թատրոն
Մասնակիցներ՝ 4-5-րդ դասարանցիներ
Ղեկավարներ՝ Տաթև Աթոյան, Աննա Ֆրանգյան, Ալիզա Պոզնիսովսկայա
Տեխնոլոգիայի, դեկորների, հանդերձանքի պատասխանատու՝ Տաթև Աթոյան, Ալիսա Պոզնիսովսկայա
Նպատակը՝
Թատրոնը սինթեզում է տարբեր գործունեության ձևեր և հրաշալի գործիք է ուսումնական գործընթացը կազմակերպելու համար։ Ունենանալով տարատեսակ փորձեր, որտեղ թատրոնը դառնում է ուսումնական գործիք կարող ենք արձանագրել նրա հեքիաթային ազդեցությունը։
• Երևակայության զարգացում
• Թատրոնի մշակույթի ձևավորում, հանդիսատեսի դաստիարակում
• Բարդույթներից ազատագրում
• Գեղեցիկ խոսքի մշակում, արտասանության հղկում
• Գեղարվեստական մտածողության ձևավորում և զարգացում
• Ընթերցասիրության խրախուսում
Թատրոնի միջոցով ավելի արդյունավետ են լուծվում ընդհանուր կրթական խնդիրները: Աշխատանքը նպաստում է սովորողի բառապաշարի հարստացմանը, մտածողության ձևավորմանը, ստեղծագործական երևակայության, ինքնուրույն և խմբով աշխատելու, ինքնակազմակերպման հմտությունների զարգացմանը, հնարավորություն է տալիս գնահատելու և յուրացնելու ազգային, մշակութային արժեքները: Թատրոնի միջոցով բավարարվում է սովորողի ինքնահաստատման-ինքնադրսևորման պահանջը, զարգանում է գեղարվեստական ճաշակը, շփվում է արվեստի այլ ձևերի հետ (նկարչություն, ձեռարվեստ, երաժշտություն և այլն), ծանոթանում գրական-թատերական ժանրերին, բարձրանում է ընդհանուր կրթական մակարդակը:
Երևակայություն և ուշադրություն
• Երևակայական մարմին
• Կերպարային մտածողություն
• Մթնոլորտն ու խաղը
• Մթնոլորտ՝ դերասանի և հանդիսականի համար
• Պլաստիկա
• Այլընտրանքի ազատություն
• Իմպրովիզացիա
• Ժեստ
• Հոգեբանական ժեստ
• Թատերական ժանրերի ուսումնասիրություն և կիրառում (Տիկնիկային, խամաճիկների, մատների, թղթի, երաժշտական, գրական, դրամատիկական, աբսուրդի…)
• Թատերախաղով մասնակցություն ճամբարներին, ուսումնական ստուգատեսներին, մեդիաօլիմպիադաներին, ծեսերին և տոներին
• Սեփական փորձի կիրառում՝ ռեպերտուարի ստեղծում, ներկայացումներ
Բեմական խոսք
• Բառերի հստակ արտասանություն
• Խոսքի դինամիկա
• Ձայնելևէջներ. ձայնի բարձրացում ու ցածրացում
• Կետադրությունը խոսքում
• Խոսքի տակտերը
• Տրամաբանական դադար
• Հոգեբանական դադար