
- Մարզական ստուգատես.ամփոփումներ․ Անահիտ Կիրակոսյան
- Արտադրությամբ ուսուցում․ ամփոփումներ
- Բնագիտատեխնիկական ստուգատես․ ամփոփում
- Դիջիթեք․ամփոփում
- Ազգագրության ստուգատես․ամփոփում
Հունվարյան ճամբարը եթե համեմատեմ նախորդ տարվա հետ, ուներ կազմակերպական նոր ձև, հավեսն ու ոգեղեննության կրկնապատկումով։
Որպես նոր բովանդակություն՝ մարմնամարզական ստուգատեսի կարևորումն ու ներկայությունն էր, ընտրությամբ գործունեության փոխարինումը առանձին ջոկատներով, ստուգատեսի շրջանակում արվետանոց-լաբորատորիաներում գործունեություն ծավալելը։ Նոր էր Արտադրությամբ ուսուցումը, որպես տեխնոլոգիական գործունեություն իր արդյունքների գրանցումով։
Որպես արդյունք ի՞նչ ունեցանք այս կազմակերպումով, որ այսուհետ կդառնա նաև ուսումնական նախագծերի,ուս․ պլանի սպասարկում։
- Մարզական ստուգատեսի արդյունքում, գրանցված նորմատիվները փոխանցեցին նոր կազմակերպում, նոր դիսցիպլինա, նոր վարք և ի վերջո մարզադահլիճը կահավորվեց։ Տպավորիչ էին Սովորող-սովորեցնող նախագծով մարմնամազրական ստուգատեսում Ավագ դպրոցի սովորողների ներկայությունը, փորձի փոխանցումը, հոգատարությունը, համագրոծակցային խաղերը։ Դրանք նաև տեղի ունեցան կրտսեր դպրոցների հետ։
Ընտրությամբ գործունեության բացառումը ճամբարից թույլ տվեց տարբեր ուղղությունների պատասխանատու վարպետ-պատասխանատուների արվեստանոց-արհեստանոցներ տարբեր ջոկատների մուտքը, արդյունքում սովորողների ոչ մի ջոկատ դուրս չմնաց ճանաչելու որևէ ուղղություն, որևէ արհեստանոց-արվեստանոց։
Գեղարվեստի արվեստանոցները լեցուն էին սովորողների տարատարիք խմբերով։ Վստահ եմ, երրորդ ուսւոմնական շրջանում շատ սովորողները նոր գործունեության ձևեր կընտրեն, որի ակունքը կլինի ճամբարը։
- Արտադրությամբ ուսուցման ստուգատեսը ևս նորություն էր ճամբարում։ Սովորողների գործունեությունում այն առկա է եղել որպես նախագիծ, տեխնոլոգիայի կազմակերպման բաղադրիչ, արդյունքների ներկայացումն էլ ցուցահանդես վաճառքներում։ Ստուգատեսի մակարդակում այն ևս ընդգրկեց ջոկատային բոլոր խմբերը։Արդյունքում ստեղծված նմուշները մի մասով լրացրեցին, զարդարեցին կրթահամալիր նոր Կենտրոնի ցուցասրահը։
- Ավագ դպրոցի, Քոլեջի, Միջին դպրոցի սովորողների-ուսանողների ներկայությունը ճամբարում ամենաթանկ ու լուսավորն էր հաղորդակցման, փորձի փոխանակման, մարդկայնության առումով։ Սովորողների պատասխանատվությունը նախագծային գործունեության կազմակերպման, սովորողների հետ հաղորդակցման բոլոր աստիճաններում։
- Հունվարյան ճամբարից մի նախագիծ էլ կդառնա երրորդ ուսումնական շրջանի, գոնե փետրվար ամսվա օրացույցի մաս, դա՝ թատերական գործունեությունն է, թատրոնը որպես ուսումնական գործիք կսպասարկի լեզվագործունեության, տեխնոլոգիայի, երաժշտության բաղադրիչներին։
2023թ․ հունվարյան ճամբարում սովորողների և մանկավարժական աշխատողների գործունեության գնահատման կարգեր․
Ճամբարի գնահատումը, հաշվառումը մատյաններում
Դասավանդողների և սովորողների բլոգներում/մինչև հունվարի 29-ը/։