Ուսումնական երրորդ շրջան կամ հունվարյան ճամբար

Հունվարյան ճամբարը եթե համեմատեմ նախորդ տարվա հետ, ուներ կազմակերպական նոր ձև, հավեսն ու ոգեղեննության կրկնապատկումով։

Որպես նոր բովանդակություն՝ մարմնամարզական ստուգատեսի կարևորումն ու ներկայությունն էր, ընտրությամբ գործունեության փոխարինումը առանձին ջոկատներով, ստուգատեսի շրջանակում արվետանոց-լաբորատորիաներում գործունեություն ծավալելը։ Նոր էր Արտադրությամբ ուսուցումը, որպես տեխնոլոգիական գործունեություն իր արդյունքների գրանցումով։

Որպես արդյունք ի՞նչ ունեցանք այս կազմակերպումով, որ այսուհետ կդառնա նաև ուսումնական նախագծերի,ուս․ պլանի սպասարկում։

Ընտրությամբ գործունեության բացառումը ճամբարից թույլ տվեց տարբեր ուղղությունների պատասխանատու վարպետ-պատասխանատուների արվեստանոց-արհեստանոցներ տարբեր ջոկատների մուտքը, արդյունքում սովորողների ոչ մի ջոկատ դուրս չմնաց ճանաչելու որևէ ուղղություն, որևէ արհեստանոց-արվեստանոց։

Գեղարվեստի արվեստանոցները լեցուն էին սովորողների տարատարիք խմբերով։ Վստահ եմ, երրորդ ուսւոմնական շրջանում շատ սովորողները նոր գործունեության ձևեր կընտրեն, որի ակունքը կլինի ճամբարը։

  • Արտադրությամբ ուսուցման ստուգատեսը ևս նորություն էր ճամբարում։ Սովորողների գործունեությունում այն առկա է եղել որպես նախագիծ, տեխնոլոգիայի կազմակերպման բաղադրիչ, արդյունքների ներկայացումն էլ ցուցահանդես վաճառքներում։ Ստուգատեսի մակարդակում այն ևս ընդգրկեց ջոկատային բոլոր խմբերը։Արդյունքում ստեղծված նմուշները մի մասով լրացրեցին, զարդարեցին կրթահամալիր նոր Կենտրոնի ցուցասրահը։
  • Ավագ դպրոցի, Քոլեջի, Միջին դպրոցի սովորողների-ուսանողների ներկայությունը ճամբարում ամենաթանկ ու լուսավորն էր հաղորդակցման, փորձի փոխանակման, մարդկայնության առումով։ Սովորողների պատասխանատվությունը նախագծային գործունեության կազմակերպման, սովորողների հետ հաղորդակցման բոլոր աստիճաններում։
  • Հունվարյան ճամբարից մի նախագիծ էլ կդառնա երրորդ ուսումնական շրջանի, գոնե փետրվար ամսվա օրացույցի մաս, դա՝ թատերական գործունեությունն է, թատրոնը որպես ուսումնական գործիք կսպասարկի լեզվագործունեության, տեխնոլոգիայի, երաժշտության բաղադրիչներին։

2023թ․ հունվարյան ճամբարում սովորողների և մանկավարժական աշխատողների գործունեության գնահատման կարգեր․

Ճամբարի գնահատումը, հաշվառումը մատյաններում

Դասավանդողների և սովորողների բլոգներում/մինչև հունվարի 29-ը/։

Advertisement

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.