Արատեսը որպես մշակութային կենտրոն

«Արվեստի փառատոնը» նոր ու առանցքային զարգացումներով շարունակում է իր ընթացքը։

Արվեստի փառատոնի շրջանակում՝ ամռանը մենք ունեցանք սիմպոզիում, որի կազմակերպման ետևում կանգնած էր Գյումրի գեղարվեստի ակադեմիան՝ իր ուսանողներով և դասախոսական կազմով։ Դրան հաջորդեց երկրորդ՝ արդեն արատեսյան փուլը, և երկու տարբեր խմբերի հետ այցելեցինք Արատես, որին մասնակից էին նաև Գյումրու ակադեմիայի ուսանողները։Համագործակցությունն այնքան ջերմ էր ու զարգացման մեջ տեսանելի, որ ունեցանք պայմանավորվածություն ակադեմիայի ռեկտորի՝ Վահագն Ղուկասյանի հետ և օգոստոսի 24-ին այցելեցինք Գյումրի՝ կրթահամալիրի հետ համագործակցության, գործընկերային հարաբերություններ հաստատելու։ Երեկ արդեն, Գյումրու գեղարվեստի ակադեմիայի ռեկտորի՝ Վահագն Ղուկասյանի հետ, այցելեցինք Արատես, ուսումնասիրեցինք տեղանքը, դիտարկեցինք այն աշխատանքները, որոնք կարող են շուրջտարյա լինել, և ակադեմիայի հետ միասին կարող ենք ձևավորել Արատեսյան օրացույց, որտեղ կլինեն աշխատանքային տարբեր նախագծեր, ստեղծագործական հավաքներ, ինչպես նաև՝ տարբեր սիմպոզիումներ։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.