
Օրակարգում․
- Աշխատանքը օգոստոսի 22-31-ը. դպրոցների ղեկավարների հաղորդումը
- շենք-շինությունների, բակերի պատրաստությունը. ուսումնական տարածքներ, այդ թվում՝ բացօթյա, հանդերձարաններ, անհատական պահարաններ.
Հյուսիսային դպրոցում․
Կանաչ լանջերի վերականգնման աշխատանքները ընթացքի մեջ են, կաթիլային ցանցը համալրվել է համապատասխան ցողիչներով։ Մանկավարժական ճամբարում սահմանվել են աշխատանքներ՝ ոռոգման և խնամքի։ Խաղողի թառմաները լրացվել են, սակայն գրանցել ենք ամրակայման, լրացուցիչ անվտանգությունը լրացնելու աշխատանքներ։ Որից հետո կկապվի խաղողի վազը։
Շենքը մաքուր է, սկսել ենք վերադասավորման աշխատանքներ։ Ունենք միջավայրի տեխնոլոգիական աշխատանքներ, սանդուղքների, կամուրջների լաքապատման, հանդերձարանների վիտրաժային հատվածի քողարկման, 4-5-րդ դասարանների թևում հանդերձարանի, լվացարանի ստեղծման և տեղ-տեղ պատերի, առաստաղի սպիտակեցան, հարդարման աշխատանքներ
3․2022-2023 ուստարվա կոմպլեկտավորումը օգոստոսի 22-ի դրությամբ․ համեմատություն 2021-2022 ուստարվա ընդունելության հետ․ դպրոցների ղեկավարների պարզաբանումը
4․2022-2023 ուստարում սովորողների փոխադրումների կազմակերպման մասին Լուսինե Մամիկոնյանի և դպրոցների ղեկավարների հաղորդումը
Երթուղիները հրապարակված են, փոխանցվել է ծնողներին,հասցեների գրանցման, վարորդների, Լուսինե Մամիկոնյանի հետ գրասենյակային գրանցումների փուլում ենք
5․Ուսումնական տարին սկսելու համար գնումների հայտեր։ Թվային ուսուցման միջավայրը՝ ընդհանուր օգտագործման միջոցները, անհատական օգտագործման միջոցներ. խելամիտ նորացում
6․Մանկավարժական աշխատողների ուսումնական ծանրաբեռնվածության գրանցում. թափուր տեղեր. դրանց համար հայտ ներկայացրած թեկնածուներ
Ալինա Աղասյան․ Հյուսիսային դպրոցի 4-5-րդ դասարանների կազմակերպիչ
Սուսաննա Պետրոսյան․ Հյուսիսային դպրոցի 1-3-րդ դասարանցիների եռամարտի կազմակերպիչ
Անահիտ Կիրակոսյան․ Հյուսիսային դպրոցում ուսուցչի օգնական
Քրիստինե Գրիգորյան-5 տարեկանների ուսուցչի օգնական
Ալյոնա Զախարյան Հյուսիսային դպրոցի ռուսերենի դասավանդող/վերադարձել է ֆիզարձակուրդից, անցնում է մուտքի ճամբար/
Լուսինե Հովհաննիսյան-2-4 տարեկանների դաստիարակ վերադարձել է ֆիզարձակուրդից, անցնում է մուտքի ճամբար/
Մարինա Մերուժանյան-երկարացված օրվա կազմակերպիչ/ անցնում է մուտքի ճամբար/
Թափուր-5 երկարացված օրվա կազմակերպիչ