
Աշխատանքի ուղղություններ
- Դպրոցի մանկավարժական խորհրդով նոր ուսումնական տարվան նախապատրաստական աշխատանքներ, քննարկումներ․ Օրացույց, նախագծեր, դասացուցակ
- Տրանսպորտային ուղղությունների գրանցում
- Պայմանագրերի կնքում
- Ընտրությամբ գործունեության և երկարացված օրվա խմբերի ձևավորում
- Կաբինետների, խմբասենյակների մաքրման, կահավորման աշխատանքներ
- Բակի, կանաչ գոտիների ամենօրյա խնամքի աշխատանքներ
- Սենյակային բույսերի խնամքի, կաբինետներում վերադասավորման աշխատանքներ
- Գույքի մաքրության, հաշվառման աշխատանքներ
- Միջավայրի ձևավորմանն աշխատանքներ․ Նախակրթարանի, էստրադայի՝ աստիճանավանդակների լաքապատման աշխատանքներ, 4-5-րդ դասարանների հարկաբաժնում հանդերձարանի նախագծման աշխատանքներ, 5-6 տարեկանների խմբասենյակի հանդերձարանի վիտրաժային մասի քողարկման լուծում
- Մուտքի ճամբարներ 1-5-րդ դասարաններում
- Ծնողական հավաքներ
- Ամառային լողափնյա ճամբարի գործունեություն
Առցանց աշխատանքներ
- Դասավանդողների բլոգների պատրաստություն նոր ուսումնական տարվան
- Օգոստոսի 31-սպտեմբերի 2-ի աշխատակարգերի հրապարակում
Աշխատակարգ
9։00՝ ընդհանուր պարապմունք Մարմարյա սրահում
10։00՝ ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստում․ առաջին հանդիպում․ «Սեբաստիա համերգասրահ»
10։00-12։00՝ աշխատանք դպրոցում
- Գույքի խնամքի, փոշուց ազատման, հաշվառման աշխատանքներ
- Միջավայրի ձևավորմանն ուղղված տխնոլոգիական աշխատանքներ․ Նախակրթարանի, էստրադայի՝ աստիճանավանդակների լաքապատման աշխատանքներ, 4-5-րդ դասարանների հարկաբաժնում հանդերձարանի նախագծման աշխատանքներ, 5-6 տարեկանների խմբասենյակի հանդերձարանի վիտրաժային մասի քողարկման լուծում
Պատասխանատու՝ Տաթև Աթոյան և ընկերներ
- Պարտիզապուրակային աշխատանքներ, ոռոգում, փոցխ, խաղողի ողկույզների, մագլցող բույսերի ամրացում․ Պատասխանատու՝ Ալինա Աղասյան
12:00-12:30՝ ընդմիջում
13։00՝ աշխատանք մասնախմբերով, նախագծային խմբերով
- Նոր ուսումնական տարվա ծրագրեր, նախագծեր, օրացույց
- Մասնագիտական զարգացման սեմինարներ
- երկարացված օրվա կազմակերպիչների ճամբար
- Անհատական աշխատանք