Հիշողություն, հետքեր

Նախագծի նպատակի մասին․

Հաճախ  ուսումնասիրելով մեր   տարածաշրջանի պատմությունը փաստում ես, որ տեղեկատվության մի մասը անդառնալիորեն կորել են, բացի այդ, խզվել են կապերը բռնաճնշումների,  գաղթի պատճառով,  այս ամենը բացեր է ստեղծել ոչ միայն պատմության, այլև ամբողջականության մեջ հիշողության մասին:  

Ուսումնասիրելով բանավոր պատմությունները, տեղի ունեցած իրադարձությունները,արվեստի գործողությունները այդ բացերը լրացնելու, դեֆորմացիաների դեմ պայքարելու գործիք են, որ մոդելավորում են այլընտրանքային պատում, իրողություն՝ պատմական հիշողության վերաիմաստավորում։ Քանի որ մարդու միկրոտիեզերքը կառուցված է նյութականության շուրջ, այն մեզ թույլ է տալիս ըմբռնել մարդու և սերնդի հոգեկան լանդշաֆտը:

Զարմանալի բան է հիշողության ֆենոմենը և անհատական ​​հիշողությունների ու հավաքական վերաբերմունքի փոխհարաբերությունները: Դիպչելով անցյալին և պահելով նրա հետմահու դիմակը, մենք ստեղծում ենք հաղորդակցում անցյալի և ներկայի միջև։ Որպես գեղարվեստական միջնորդ նախագծում դառնում են թուղթը և կավը։ Չնայած իրենց փխրունությանը կավը կամ թուղթը դառնում են ճշմարտության կրող, փոխանցող, դառնում է հիշողությանը տարածականություն հաղորդող։ Արվեստային այս նախագիծը դառնում է մի տեսակ հիշողության քարտեզ, կառուցում է տեղի միջուկը իր կենցաղով, բարքերով, սովորույթներով, հավատալիքներով, վայրիվերումներով, էթնոգրաֆիայով։ Հիշողությունների վերականգնումը, հիշողության վրա աշխատանքը պետք է մշտական ​​լինի։ Կան վայրեր ու պատմամնշակութային օբյեկտներ, փաստեր, հիշողություններ որն այլեւս հնարավոր չէ վերարտադրել:

Վերականգնումը մեզ կտա արմատներ, խորը և ամուր կապ մեր պատմությանը, հիշողությանը։

Օր, ժամ՝

Օգոստոսի15-19-ը

Ընթացքը՝

Դաջվածքներ, հետքեր վերցնում ենք պատմաշամշակութային հուշարձաններից՝ խաչքարերից, տապանաքարերից, այլ։

Օգտագործում ենք՝ կավ, սև գուաշ, թուղթ, մատիտ, քաթան։

Վայրը՝

Արատեսի վանական համալիր, հուշարձանատեղի

Արդյունքը՝

Կավե արձանագրությունները՝ հետքերը թրծում ենք։ Դուրս բերված դաջվածքները լուսանկարի վերածելով օգտագործում ենք շապիկների, էկո պայուսակների տպագրության մեջ։ Հետքերը հատուկ կտորի համար նախատեսված ներկերով տեղափոխում ենք շապիկների, կտավի, էկո-պայուսակների վրա։

Ցուցադրություն բաց երկնքի տակ, Արատեսի վանական համալիրի տարածքում/անվտանգ գոտիում/։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.