
«Արվեստի փառատոնի» շրջանակում, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Գեղարվեստի «ArtաՍահման» արվեստանոցում, հունիսի 30-ին, ժամը՝ 12:00 տեղի կունենա մշակութաբան, մարդաբան՝ Աղասի Թադեւոսյանի «Մշակույթ եւ մտածողություն» թեմայով բանախոսությունը։
Կենսագրական տվյալներ.
Աղասի Թադևոսյանը մասնագիտությամբ մշակութային մարդաբան է: ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող է, ԵՊՀ Հնագիտության և ազգագրության ամբիոնի դասախոս: 1995 թ. ստացել է պատմական գիտությունների թեկնածուի կոչում ազգագրություն մասնագիտացմամբ։ Դասավանդում է ԵՊՀ պատմության ֆակուլտետի ազգագրության և մշակութաբանության մագիստրատուրաներում՝ «Քաղաքի մարդաբանություն», «Մշակութային մարդաբանություն» և «Մշակույթ և քաղաքականություն» առարկաները։ 2012-2013 թթ. ուս. տարում որպես Ֆուլբրայթի հրավիրված հետազոտող աշխատել է նաև Կալիֆորնիայի Բերքլի համալսարանում։
Գիտական հետաքրքրությունների շրջանակն է ուշխորհրդային և հետխորհրդային Հայաստանի անցումային գործընթացների հասարակական և մշակութային առումները, միգրացիայի, աղքատության հիմնախնդիրները, մշակութային տուրիզմը, ավանդական և ժամանակակից հայկական մշակույթը։
Որպես ծրագրի ղեկավար, փորձագետ և հետազոտող մասնակցել է ավելի քան 30 միջազգային դրամաշնորհային ծրագրերի: Մասնակցել է 80-ից ավելի միջազգային կոնֆերանսների և խորհրդաժողովների աշխարհի տարբեր երկրներում:
Ունի 18 հեղինակային և համահեղինակային մենագրություն Հայաստանի և ժամանակակից սոցիալ-մշակութային գործընթացների, ավանդական մշակույթի և պատմական հուշարձանների մասին: Տեղական և արտասահմանյան գիտական հրատարակություններում տպագրել է ավելի քան 70 հոդված:
Ֆեյսբուքյան իվենթը
Մասնակիցներ՝ Գեղարվեստի ուսումնական կենտրոնի դասավանդողներ, հրավիրյալ հյուրեր, կրթահամալիրի դասավանդողներ, ծնողներ, Ավագ դպրոցի, Քոլեջի սովորողներ, ուսանողներ