Հանդիպում Արա Ալեքյանի հետ

Հունիսի 21-ին, ժամը՝12։00, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հեղինակած ամենամյա «Արվեստի փառատոնի» շրջանակում, Գեղարվեստի ուսումնական կենտրոնի ԱրտաՍահման արվեստանոցում տեղի կունենա հանդիպում քանդակագործ, նկարիչ՝ Արա Ալեքյանի հետ։

Կենսագրական տվյալներ․

1979 թվականին ավարտել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը։ 1985 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը, 1986-1989 թվականներին` սովորել է Մոսկվայի գեղարվեստի ակադեմիայի Երևանյան մասնաճյուղում։ 1988 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է։

Ցուցահանդեսներ․
2012 թ. «Դրախտի որոնումներում», Հայաստանյան նոր ֆիգուրատիվ արվեստ, Պեզարո, Իտալիա
2012 թ. «Անտիկյան» պատկերասրահ, Երևան
2011 թ. «Նախնիների պար», Հայաստանի ազգային պատկերասրահ
2011 թ. «Արվեստների քաղաք» ցուցահանդես, Փարիզ, Ֆրանսիա
2011 թ. «Սարդ» ցուցահանդես, ԵվրոԷքսպո 2011, Դուսենդորֆ, Գերմանիա
2008, 2007, 2006, 2004 թթ. Բացօթյա ցուցահանդես, Շառլ Ազնավուրի հրապարակ, Երևան, Հայաստան
2007, 2003 թթ. Հայաստանի նկարիչների միություն, Երևան, Հայաստան
2007 թ. Բացօթյա ցուցահանդես «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց, Երևան, Հայաստան
2006 թ. «Ձի», «Ցուլ», «Արջ» քանդակների ցուցադրություն Բրյուսելում, Բելգիա
2005 թ. «Կովկասյան արվեստ ասոցիացիա» Բիենալե, Վրաստան
1999 թ. Միջազգային մշակութային փառատոն, Բեյրութ, Լիբանան
1998 թ. ՆՓԱԿ, Երևան, Հայաստան
1998 թ. Ավանգարդ արվեստ, Երևան, Հայաստան
1998 թ. Ավանգարդ արվեստի միջազգային բիենալե, Գյումրի, Հայաստան
1982-1991 թթ. Հանրապետական ցուցահանդեսներ Հայաստանում
1991 թ. «Գոյակ» արվեստ-բիզնես ասոցիացիա, Հայաստան
1990 թ. «Աշխարհի երիտասարդները» միջազգային ցուցահանդես, Մոսկվա, Ռուսաստան
1989 թ. Միջազգային ցուցահանդես, Մոսկվա, Ռուսաստան
1983 թ. «Քանդակ 83» միջազգային ցուցահանդես, Մոսկվա, Ռուսաստան

Մրցանակներ․

2002 թ. «Վահագն» մրցանակ «Ռնգեղջյուր» ստեղծագործության համար, Երևան
2005 թ. Սուրեն Տեր-Գրիգորյանի («Շողակաթ» հեռուստաընկերություն, Հայաստան)` «Երկաթից ծնվածը» Արայիկ Ալեքյանի արվեստի մասին ֆիլմը Փարիզում արժանացել է Էպոնա միջազգային փառատոնի Գրան-պրի մրցանակին։

Արա Ալեքյան. «Երկաթի մեջ շատ ավելի լավ եմ տեղավորվում»

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.