ԳԻԾ, ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆ, ՊԱՏԿԵՐ

«Արվեստի փառատոնի» շրջանակում հունիսի 16-ին, ժամը՝ 12։30, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Գեղարվեստի АrtաՍահման արվեստանոցում տեղի կունենա գեղանկարիչ, «Բաց Ստուդիայի» համահիմնադիր, ՀՆՄ անդամ,
ՀՀ նախագահի երիտասսարդական մրցանակի մրցանակակիր՝ Արարատ Մինասյանի դասախոսությունը և աշխատարանը։
Պարապմունքի ընթացքում մասնակիցները կփորձեն տեսնել ծանոթ հասկացությունները մեկ այլ անկյան տակ, կփորձեն դրանց տալ այլ նշանակություն և պարապմունքի երկրորդ մասում կփորձեն ստեղծել կտավներ՝ կիրառելով ստացած գիտելիքները։

Արարատ Մինասյանի մասին․

Ծնվել է 1984թ.-ին դաշնակահար երաժիշտի և ռուսաց լեզվի ուսուցչուհւ ընտանիքում։
Մանկությունն անցել է Հրազդան քաղաքում,որտեղ և ստացել է միջնակարգ րթությունը, ավարտել է Մանկական Արվեստի մանկական դպրոցի դաշնամուրի բաժինը,հաճախել է նկարչության խմբակ։ Ապրում ու ստեղծագործում է Երևանում:
Սովորել և ավարտել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի գծանկարի բաժինը 2003-2009 և Փ. Թերլեմեզյանի անվ. Գեղարվեստի ուսումնարանի դիզայնի բաժինը 1999-2003

Ստեղծել է տարբեր գեղանկարչական և գրաֆիկական շարքեր, որոնցից կենտրոնականը << Կենցաղի փիլիսոփայություն շարքն է։

Մասնակցել է մի շարք ցուցահանդեսների, նախագծերի, մրցույթների Հայստանում և արտերկրում, այդ թվում.
2021թ․”Happy Blues Day” անիմացիոն ֆիմի բեմադրող նկարիչ, ռեժ․ Դավիթ Բաբայան
2019թ. Խմբակային ցուցահանդես “General Circumstanses” Թեհրան (Իրան),Շիրազ (Իրան), Սպահան (Իրան):
«Ֆրանկոֆոնիան և հայ նկարիչները», ցուցահանդես, ՀՀ Ազգային պատկերասրահ 2018թ, «Հայկական ներկապնակ» ցուցահանդես, Մինսկի Ազգային պատկերասրահ, 2018թ, Փարիզի Վալոնի-Բրյուսել կենտրոնում Ֆրանկոֆոնի-Մետիսե փառատոնի բացման նկարչական փերֆորմանս և միջոցառումների վիզուալիզացիա, 2018թ.
“Festival des étudiants francophones d’Europe centrale et orientale” նկարչության վարպետության դաս միջազգային ուսանողների համար, Երևան, 2018թ.
Ֆրանկոֆոնիայի 8-րդ միջազգային խաղերում ՀՀ կերպարվեստի ներկայացուցիչ, Կոտ Դ՛Իվուար, Աբիջան, 2017թ,
«Մշո Գեղեն» անիմացիոն ֆիլմի բեմադրող նկարիչ 2017թ ռեժ․Արմինե Հարությունյան։
Ֆիլմն արժանացել է «Անահիտ» մրցանակի, որպես լավագույն անիմացիոն ֆիլմ։
“Yerevan sketchbook” գրքի նկարիչ 2017թ Համագործակցություն Զաք Դեմիրճյանի հետ։

“Dreamscapes” Պեկինի 6-րդ միջազգային բիենալեյի Հայաստանի մասնակից 2015թ.

2005-ից առ այսօր ունեցել է բազմաթիվ անհատական և խմբակային ցուցահանդեսներ, փերֆորմասներ, վարպետության դասեր:

ՀՀ նախագահի մրցանակակիր «Կերպարվեստ և կինո» բնագավառում 2008թ.

ՀՀ Նկարիչների միության անդամ 2010թ.-ից

Նկարազարդել է բազմաթիվ մանկական գրքեր, ինչպես նաև գեղրվեստական գրքերի շապիկներ։

Աշխատարանին միանալու համար հարկավոր է ունենալ՝

կտավ՝ 40/40 սմ
Սինթետիկ վրձին 5-6 համարի

Ֆեյսբուքյան իվենթը

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.