
Հանդիպում եւ գործնական աշխատանք արվեստագետ Լեւոն Ֆլջյանի հետ
Վայրը՝ ArtաՍահման
Ժամը՝ 12:30
Լևոն Ֆլջյանը ծնվել է Լենինականում/Գյումրիում 1983թ.:
Կրթությունը ստացել է Գյումրիի Մերկուրավի անվան նկարչական դպրոցում, հետագայում ավարտել է Գեղարվեստի Պետական Ակադեմիայի Գյումրու մասնաճյուղը, որտեղ հետագայում 4 տարի աշխատել է որպես դասախոս: 1 տարի աշխատել և ստեղծագործել է Լեհաստանում:
Ուսանողական տարիներից ակտիվ մասնակցել է տեղային և միջազգային ցուցահանդեսների: ՌԵՍՏԱՌՏ արվեստի խմբի հիմնադիր նախաձեռնողն էր, ինչպես նաև այլ արվեստային նախաձեռնություննրի և խմբավորումների ակտիվ անդամ: Զբաղվում է նաև Գրաֆիկ դիզայնով:
2013թ.-ից ապրում և ստեղծագործում է Երևանում:
Ֆլջյանը ստեղծագործում է տարբեր մեդիաներով, գեղանկարչություն, ֆոտո, գրաֆիկա, ինստալացիա, վիդեոարտ …
Ֆլջյանի ստեղծագործությունների ուշադրության կենտրոնում են՝ կերպարվեստի և թվային աշխարհի հարաբերությունները, սոցիալական բողոքը, մեդիա դաշտի և անհատի հարաբերությունները, պատերազմական և միգրացիային հետեվանքները: Ընդհանուր առմամբ նրա աշխատանքները կարելի է դիտարկել որպես մարդու հարաբերությունը արտաքին և ներքին աշխարների հետ:
PIXEL TO PIXEL/ՊԻՔՍԵԼ ԱՌ ՊԻՔՍԵԼ աշխատարան-պրեզենատացիայի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալ և ստեղծագործել Ֆլջյանի ստեղծագործական մեթոդներից մեկով:
Մասնակիցները՝
Քոլեջ 1֊ին կուրս Գրաֆիկայի խումբ `
Սմբատյան Էրիկ
Մկրտչյան Դավիթ
Ալոյան Թամարա
Տոնոյան Մարիամ
Հարություն Գալինա
Ներսիսյան Նարեկ
Շամենկովա Շողեր
Ու 2֊րդ կուրսից`
Ավետիսյան Սիմոն
Մովսիսյան Լիլի
Ասրիյան Անաստասիա
Հովսեփյան Էլեն
Ավետիսյան Վահե
Հովհաննիսյան Ալեքսանդր
10֊րդ դաս.
Մարտիրոսյան Սյուզի
Հաղնազարյան Նարե
Ավետիսյան Մարիա
Ծանուցում՝ Հավեսի հունիս — Թեհմինե Հարությունյանի բլոգ
Ծանուցում՝ Արվեստի փառատոն հաշվետվություն – Արև Բալջյան