Վինսլոու Մարտին․ Դեպի Հայաստան

Մայիսի 30-ին․ ժամը՝ 12։30 «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Գեղարվեստի ARTաՍահման արվեստանոցում տեղի կունենա հեղինակային մանկվարժությամբ ամենամյա «Արվեստի փառատոնի» բացումը։ Փառատոնի առաջին հյուրն է բոսթոնցի արվեստագետ, մեծ հայասեր՝ Վինսլոու Մարտինը։

2023 թ մայիսին, Հայաստանի Ազգային Պատկերասրահում կկայանա Վինսլոուի հայաստանյան լուսանկարների ցուցադրությունը, հանրահռչակելով նրա արվեստը և սերն ուն նվիրումը առ Հայաստան։

Մարտինը ծնվել է 1954 թ-ին, Ֆիլադելֆիայի արվարձաններում։ Կյանքի կարևոր տարիները անցկացրել է Ցյուրիխում և Լոնդոնում, այնտեղ էլ ստացել է իր կրթությունը։

Նրա սերը առ արվեստ դարձավ հավերժական, երբ Եվրոպայում սկսեց ծանոթանալ տեղի թանգարաններին, տեսարժան վայրերին, արվեստին։ Մինչ Մարտինը որպես կիրք և մասնագիտություն կընտրեր լուսանկարչությունը, նա Եվրոպայի Կոնեկտիկուսի Քոլեջում ստանալով պատմության և արվեստի բակալավրի աստիճան սկսում է դասավանդել ավագ դպորցում։

Մարտինի ողջ կյանքը որպես լուսանկար կապված է եղել մարդկանց հետ, թե՛ վաղ շրջանում, երբ Բոսթոնում լուասնակարում էր երաժշտության աշխարհը, Մասաչուսեթս նահանգում որպես համայնքային թերթի ավագ լուսանկարիչ, թե հարյուրավոր կոմերցիոն միջոացառումներին։ Վերջին քսան տարիների ընթացքում «Նոր Անգլիա» մամուլի ասոցիացիայի կողմից տարվա լուսանկարիչ կոչումով, Վինսլոուի գործունեությունը առավել հայտնի է Հայաստանյան փաստագրությամբ, հայաստանյան առօրյան, կյանքը, պատմական իրադարձությունները, այլ․․․։ Թեև նրա հայաստանյան լուսանկարներից որոշը ցուցադրվել են Բոսթոնում և լայնորեն տպագրվել լրատվական գործակալություններում, այժմ Մարտինն իր ողջ էներգիան ուղղում է իր հայկական լուսանկարներն ու պատմությունները ավելի լայն լսարանի հետ կիսելուն ։ Նրա նպատակը պարզ է ՝ այսօր ավելի մեծ ուշադրություն եւ աջակցություն ուղղել դեպի Հայաստան ։

Ֆեյսբուքյան իվենթը

Մասնակիցներ՝

Սուսան Ամուջանյան, Քոլեջի լուսանկարիչների խումբ

Տաթև Աթոյան, Հյուսիսային դպրոցի 4-5-րդ դասարանների դիզայնի ընտրությամբ գործունեությամբ խումբ

Անուշ Դավթյան, Արևմտյան դպրոց 4-5-րդ դասարանների դիզայնի ընտրությամբ գործունեությամբ խումբ

Արմինե Թոփչյան․ Արևմտյան դպրոց, 4-5-րդ դասարանների լուսանկարչության ընտրությամբ գործունեության խումբ

Ալիս Գևորգյան, Ավագ դպրոցի 10-12-րդ դասարանների քանդակի ընտրությամբ գործունեությամբ խումբ

Արև Բալջյան, Ավագ դպրոցի 9-րդ դասարանների ընտրությամբ գործունեության խումբ

Թագուհի Հմայակյան,Միջին դպրոց․ Տեխնոլոգիայի ընտրությամբ գործունեության խումբ

Տաթև Ալեքսանյան, Միջին դպրոց․ Անգլերենի ընտրությամբ գործունեության խումբ

Իրինա Ապոյան, Ավագ դպրոց․ Անգլերենի ընտրությամբ գործունեության խումբ

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.