Ես Ալիսա Կարասովան եմ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Գեղարվեստի ուսումնական կենտրոնի ամենամյա փառատոնի հյուրն է արվեստագետ Ալիսա Կարասովան։ Մայիսի 31-ին, ժամը՝ 12։30, ArtաՍահման արվեստանոցում կկայանա Ալիսա Կարասովայի ինքնաներկայացումը, նաև Ալիսան կներկայացնի «Արվեստի փառատոնի» իր նախագծերը։

Ալիսան իր կարիերան սկսել է «Սոյուզ Մուլտֆիլմից»՝ հանդես գալով նկարիչ-բեմադրիչի օգնական։ Նա այդ ժամանակ 17 տարեկան էր։ Ալիսան Ռուսաստանի առաջին տիկնիկագործ վարպետներից մեկն է։ Մասնագիտական զարգացման հաջորդ հարթակը դարձել է Rhodec բրիտանական դիզայնի դպրոցը, որտեղ որակավորվել է որպես ինտերիերի դիզայներ՝ ավարտելով այն գերազանցության վկայականով։ Որպես ինտերիերի դիզայնի խոշոր օրինակ՝ դիտարկվում է նրա Սոչիի «Grand hotel Polyana» հյուրանոցը։ Ալիսան իրեն բնութագրում է որպես «Ոսկե ձեռքեր», քանի որ աշխատում է մետաղով, ապակիով, կերամիկայով, գեղարվեստական բետոնով, կարողանում է ստեղծել խճանկար, կարում է, ասեղնագործում, տիկնիկներ պատրաստում, կտավներ անում, վերականգնում է, նորացնում կահույք։

Տարիներ շարունակ Ալիսան Бабoр Tv-ի հաղորդավարներից է եղել, գործել է որպես խորհրդատու՝ փոխանցելով վարպետութայն տարբեր գործիքներ։

Ալիսան արդեն երկու ամիս է, ինչ տեղափոխվել է Հայաստան, և շուրջ մեկ ամիս է՝ աշխատում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում։

Ֆեյսբուքյան իվենթը

1 thought on “Ես Ալիսա Կարասովան եմ

  1. Ծանուցում՝ Արվեստի փառատոն հաշվետվություն – Արև Բալջյան

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.