
Օրը` մայիսի 27
Վայրը` Հյուսիսային դպրոց֊պարտեզ, հարավային պուրակ, երբ ներսն ու դուրսը մեկ է։
Մասնակիցներ` 2֊4 , 5 տարեկաններ, դաստիարակներ, հյուրեր
Պատասխանատուներ` Արմինե Եղիազարյան, Անուշ Ավետիսյան, Սոնա Կարապետյան, Գոհար Հարությունյան, Անուշ Աթայան։
Նպատակը` Առավոտյան ծեսի ցուցադրում, սաների ինքնուրույնության, մարզական և ինքնասպասարկման կարողությունների ցուցադրում, այլ կերպ` կյանքով ուսուցումը նախակրթարանում։
Առավոտյան ծեսը իր մեջ ներառում է նախավարժանք, շարժումների ռոդարիական խաղ, երգուսուցում, նախաճաշի կազմակերպում։ Մարզական խաղերի պատասխանատուներ Անուշ Աթայան և ընկերներ
Ընթացքը` նախակրթարանի սաները խմբերով կցուցադրեն, թե ինչքանով են ինքնուրույն, ինքնակազմակերպման միջոցով ինչպես են կարողանում թիմային աշխատանք տանել, տարատարիք խմբում սովորող֊սովորեցնող մեթոդի արդյունավետ կիրառում։
Նախաճաշի կազմակերպման պատասխանատուներ Արմինե Եղիազարյան և ընկերներ, Անուշ Ավետիսյան և ընկերներ։