Նախակրթարանի օր

Օրը`  մայիսի 27

Վայրը`  Հյուսիսային դպրոց֊պարտեզ, հարավային պուրակ,   երբ ներսն ու դուրսը  մեկ է։

Մասնակիցներ` 2֊4 , 5 տարեկաններ, դաստիարակներ, հյուրեր

Պատասխանատուներ`  Արմինե Եղիազարյան, Անուշ Ավետիսյան, Սոնա Կարապետյան, Գոհար  Հարությունյան, Անուշ Աթայան։

Նպատակը` Առավոտյան ծեսի  ցուցադրում, սաների  ինքնուրույնության, մարզական  և ինքնասպասարկման կարողությունների ցուցադրում,  այլ կերպ`  կյանքով ուսուցումը նախակրթարանում։

Առավոտյան ծեսը  իր մեջ  ներառում է նախավարժանք,  շարժումների ռոդարիական խաղ, երգուսուցում,  նախաճաշի  կազմակերպում։ Մարզական խաղերի  պատասխանատուներ Անուշ Աթայան և  ընկերներ

Ընթացքը`  նախակրթարանի սաները խմբերով կցուցադրեն, թե  ինչքանով են ինքնուրույն,  ինքնակազմակերպման միջոցով ինչպես են կարողանում թիմային  աշխատանք տանել, տարատարիք խմբում  սովորող֊սովորեցնող  մեթոդի արդյունավետ  կիրառում։

Նախաճաշի կազմակերպման պատասխանատուներ Արմինե Եղիազարյան և  ընկերներ,  Անուշ Ավետիսյան և ընկերներ։