
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Գեղարվեստի ուսումնական կենտրոնը սույն թվականի հունիսի 1-ին մեկնարկում է օրացույցով ամենամյա, Հեղինակային կրթական ծրագրով «Արվեստի փառատոնը», համապատասխան ուղղություններով․
- Քանդակ
- Խեցեգործություն
- Գեղանկար
- Գրաֆիկ դիզայն
- Տպագրական գրաֆիկա
- Լուսանկարչություն
- Կինոարվեստ
- Գրաֆիտի արտ
- Սաունդ արտ
- Մետաղագործություն
- Արվեստաբանություն
- Լանդշաֆտի դիզայն
Փառատոնը ուղեկցվելու է ոլորտի լավագույն մասնագետների վարպետաց պարապմունքներով, համերգներով։
Մասնակիցները՝
Սեբաստացի ճամբարականների նախագծային խմբեր, ուսուցիչներ, կազմակերպիչներ, երկարացված օրվա դաստիարակներ
Ավագ դպրոցի, Քոլեջի մուտքի ճամբարականներ
Գագարին նախագծով սովորողների, ուսուցիչների նախագծային խմբեր
Վայոց Ձորի դպրոցների նախագծային խմբեր
Գյումրու Գեղարվեստի ակադեմիայի ուսանողներ
Մասնակիցների գիշերակացը և սնունդը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Երևանի, Արատեսի, նախագծով որոշված այլ հարթակների կացարաններում։
Լուսաբանումը՝ նախագծային խմբերի, կրթահամալիրի TV, ռադիոխմբագրությունների
Փառատոնին մասնակցության հայտը, վերջնաժամկետը՝ մայիսի 20։
Կազմակերպիչ՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիր
Համադրող՝ Քնարիկ Ներսիսյան/ հեռ․ 077 78 82 84/, էլ․ հասցե՝ q.nersisyan@mskh.am
Ծանուցում՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր․ հունիսյան բաց ճամբարներ – Մանկավարժության լաբորատորիա
Ծանուցում՝ Լաբորատորիա․ մայիս – Մանկավարժության լաբորատորիա
Ծանուցում՝ Հունիսյան ճամբար. հունիսի 13-17 — Դանիելյան Սյուզաննա