Արվեստի փառատոն 2022

Արվեստի փառատոն

Փառատոնի հայտարարությունը

Նպատակը և խնդիրները

Նախագծի նպատակն է կրթահամալիրի Գեղարվեստի դասավանդողների, սովորողների, ընտանիքի անդամների, կրթահամալիրի ծնողական, մասնագիտական համայնքի և հանրակրթական, մասնագիտական ուսումնական հաստատությունների նկարիչ, տեխնոլոգ ուսուցիչների, դասախոսների, պատանի, երիտասարդ, գործող արվեստագետների, երաժիշտների միջև ստեղծել միջմշակութային համագործակցության հարթակ, որպես երկխոսություն:

Նախագծի  խնդիրներն են Արվեստի փառատոնի շրջանակում․ «Միջավայր, փոխազդեցություն, շարունակականություն» ծրագրի, «Գագարին» նախագծի, Վայոց ձորի, Ամառային գյուղական ճամբարներում արվեստային ուղղությունների կազմակերպում, կրթահամալիրի ֆիզիկական միջավայրում՝ Բանգալդեշյան պլեներ (նկարչություն բաց երկնքի տակ), կրթահամալիրի շենք-շինությունների արտաքին ելուստների քանդակային ձևավորում, լանդշաֆտի, կանաչ գոտիների, պուրակների, ճեմուղիների ստեղծման, խաղողի թառմաների թարմացման-խնամքի առաջարկներ, լուծումներ, պերֆորմանսներ, համերգներ, թատերական, վարպետության պարապմունքներ։ Փառատոնի ծրագրով հունիսին կիրականացվի «Իսկական հարսանիք» նախագծերը։ Փառատոնին մասնակցում են տարատարիք, տարազգի քանդակագործներ, ճարտարապետներ, այդ թվում՝ ուսանողներ, սովորողներ, դասավանդողներ։

Ազդեցություն և շարունակականություն

Նախագծի իրականացման արդյունքում որպես չափելի և որակական արդյունքներ կգրանցվի կրթամշակութային երկխոսության կայացումը, համագործակցային գործընկերային հարաբերությունների ձևավորումը տարածաշրջանային, համայնքային  հարթակում։

Ստեղծագործական հավաքի մասնագետ-հյուրեր, լաբորատորիաներ

Ժամանակակից արվեստի և արտ ակտիվիզմի լաբորատորիա․ Գրաֆիտի արտ

Ժոզեֆ Զաքարյան․ Saund Art

Գագիկ Չարչյան․Լուսանկարչությունը, որպես ժամանակակից արվեստի մեդիա

Կարեն Ավետիսյան․ Կինոարվեստ

Վիգեն Գալստյան․ Արվեստ

Արման Վահանյան․ Գրաֆիկա

Լևոն Ֆիջյան․ Գրաֆիկ դիզայն

Մամիկոն Եդիգարյան․ Քանդակ

Արա Ալեքյան․ Քանդակ

Արարատ Մինասյան․ Գեղանկար

Կարեն Մովսիսյան․ Գեղանկար

Արմեն Տեր-Մկրտչյան․ Լուսանկար

Աշոտ Ավագյան․ Քանդակ

Հայկ Բարսեղյան․ Լուսանկար

Նարեկ Ալեքսանյան․ Լուսանկար

Աղասի Թադևոսյան․ Մշակույթ և մտածողություն

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.