Ուսումնական պլանների քննարկում

Դասավանդողների արձագանքը

Քնարիկ Ներսիսյան

Հետևելով մանկավարժական խորհրդի քննարկմանը առաջարկում եմ․

1-3-րդ և 4-5-րդ դասարաններում ընդլայնել ընտրությամբ գործունեության տեսակները, ստեղծելով կրթահամալիրի բոլոր օղակներում հավասար պայմաններ, լրացնելով մասնագետների բացը։

Դասարանում սովորողների թիվը լինի առավելագույնը՝ 25։

30 և ավել սովորողների դեպքում կազմակերպական լուրջ խնդիրներ ենք ունենում։ Սովորողի ընտրությամբ գործունեությունը կազմակերպվում է 12-22 հոգիանոց խմբերով, այս կետը չի գործում։ Դասարանները մեծաքանական են, ընտրությամբ գործունեության որոշ խմբեր ևս։

Դասավանդողները պնդում են և ես համաձայն եմ, որ մենթորական լաբորատորիաները գործեն, շարունակեն աջակցել հանդիպում-զրույցներով հեղինակային մանկավարժության զարգացմանը, ուս․ պլանների սպասարկմանը։

5 տարեկաններ․ Անուշ Աթայան

5 տարեկանների ուսումնական պլանում նշված է, որ դասարանում սովորողների թիվը 20-25 է, բայց կրթահամալիր բոլոր դպրոցներում դասարանները գերծանրաբեռնված են՝ 30 և ավելի սովորողներով, ինչը աշխատանքը ավելի է դժվարացնում, քանի որ 5 տարեկանների դեպքում խնամքը ավելի շատ է։

Նաև նշված չէ, որ 5 տարեկանները չունեն աշնանային, գարնանային արձակուրդ։ Սակայն կարծում եմ, որ 5 տարեկանները նույնպես պետք է ունենան արձակուրդ, քանի որ սովորողների մեծ մասը օգտվում է երթուղայիններից, իսկ այդ ժամանակ երթուղայինները չեն գործում, և այդ սովորողները ստիպված մնում են տանը։

Կարինե Մամիկոնյան

1-3-րդ դասարանների ուսումնական պլանում ընտրությամբ գործունեության ցանկն ընդարձակել:

1-3-րդ դասարանների ուսումնական պլանում չկա ազգային տոներին, ծեսերին սովորողների ակտիվ մասնակցությունը, ազգային խաղերի ուսուցումը՝ որպես երաժշտության, մայրենիի բաղկացուցիչ։

5 տարեկանների ուսումնական պլանում նշված չէ, որ ուսումնական տարին բաղկացած է 4 շրջաններից, որ 5 տարեկաններն աշնանային, գարնանային արձակուրդ չունեն։

5 տարեկանների ուսումնական պլանում մարմնակրթության մեջ ինքնագլորների մասին խոսք չկա։

Քրիստինե Աբրահամյան

Առաջարկում եմ ռուսաց լեզուն դասավանդել 2 խմբով՝ ըստ լեզվի իմացության մակարդակի:

Անժելա Բլեյան

1.Կրթահամալիրի դպրոց-պարտեզների ուսումնական պլանի համաձայն բնագիտությանը շաբաթական հատկացվում է 2 ժամ: Ուսումնական պլանի պարզաբանումներում գրված է. «Բնագիտության ուսուցումը կազմակերպվում է բնագիտական, բնապահպանական, բույսերի և կենդանիների խնամքի նախագծերի ձևով, ուսումնական ագարակում, լաբորատոր պայմաններում, փորձի հիման վրա»:
Կարող ենք ավելացնել խաղողի ու գինու դպրոցումբաց միջավայրում, բակ-պարտեզում:

2.Սովորողի ընտրությամբ շաբաթական 4 ժամով՝ կենդանաբան-բուսաբանի, պարտիզպանի գործունեություն, բնագիտական-տեխնիկական ստեղծագործություն:

Առաջարկում եմ ընտրությունը անվանել, օրինակ՝ բույսերի-կենդանիների խնամք կամ այլ անվանում, քանի որ մի շարք աշխատանքներ են կատարվում և ներառված է մի քանի գործունեություն:

3.Սովորողներին ներկայացվող նախագծերի ուղղություններն են.
պարտիզապուրակային գործունեություն. կազմակերպվում են դպրոց-պարտեզների տարածքներում, ղեկավարում է դպրոց-պարտեզի պարտիզպանը, սովորողների խումբը մինչև 10 հոգի
Կառաջարկեմ փոքրաթիվ խումբ լինի, քանի որ աշխատում են գործիքներով, դժվար է վերահսկել սովորողներին, և փոքրաթիվ լինելով ավելի շատ աշխատանք է արվում և արդյունավետ է լինում, քան մեծ խմբով լինելու դեպքում:

Մանուշակ Աբրահամյան

1-3-րդ դասարանների ուսումնական պլանում ընտրությամբ գործունեության ցանկն ընդլայնել։ Նոր առաջարկները կթեթևացնեն առկա խմբերի, հատկապես կերպարվեստի գերծանրաբեռնվածությունը։

Վերանայել դասարանում սովորողների թիվը։ 30 հոգիանոց խմբերով անհատական ուսուցում կազմակերպել համարյա անհնար է։

Լիանա Ռոզիկյան

25․Ֆիզկուլտուրան կազմակերպվում է ամենօրյա պարապմունքներով, որոնք ներառում են մարմնամարզական վարժություններ, շարժուն խաղեր, հեծանիվ: Առաջին դասարանցիները շաբաթական մեկ անգամ լողում են: Ծրագրի մաս են նաև քայլարշավները, բարձունքներ արշավելը, որոնց ընթացքում սովորողները ծանոթանում են անվտանգ գործունեության տարրերին:

Առաջարկում եմ , 2-րդ և 3-րդ դասարանի սովորողները ևս լողան։ Միայն առաջին դասարանում լողալը նպատակային չէ, քանի որ մի քանի ամսում լողալով չենք կարող համարել, որ սովորողը լողալ կարողանում է։

26․Սովորողն իր ընտրությամբ շաբաթական 2 ժամ մասնակցում է «Երաժշտական գործունեություն», «Կերպարվեստ», «Մարմնամարզություն», «Մաթեմատիկա բանավոր» դասընթացներից մեկին:

Առաջարկում եմ 3-րդ ուսուցման տարում ցանկն ավելացնել՝ Խեցեգործությու, ձեռքի աշխատանքներ՝ տիկնիկագործություն, գորգագործություն։

29.Ուսումնական պարապմունքները սահմանված կարգով ընդմիջվում են ուրախ մարմնամարզությամբ:

Առաջարկում եմ որպես օրվա բաղկացուցիչ մաս ավելացնել նաև ազգային խաղերը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.