Բուրմիստրովների ընտանիքը կրթահամալիրում

Պատերազմը կավարտվի,և ղեկավարները միմյանց ձեռք կսեղմեն։

Այն ծեր կինը կշարունակի սպասել նահատակված որդուն։

Եվ այն երեխաները կշարունակեն սպասել իրենց հերոս հայրիկին։

Ես չգիտեմ՝ ովքեր են վաճառել մեր հայրենիքը, բայց տեսել եմ՝ ովքեր են վճարում դրա դիմաց։

Մահմուդ Դարվիշ

Պատերազմի արհավիրքը հավերժական թեմա է, դրա ազդեցությունը երկարատև է, ինչպես և դրա թողած հետքը։

Եվ խոսքը ոչ միայն մարտի դաշտում տեղի ունեցած բախումների մասին է, այլև՝ ինչպես է պատերազմի արդյունքում տառապում խաղաղ բնակչությունը, ինչպիսինն է մարդու՝ անհատի պայքարը, ինչպես է ողջ մնում մարդն ու ինչպես է շարունակում ապրել, հաղթահարել պատերազմը թե՛ ֆիզիկապես ու թե՛ հոգեբանորեն։

Այս օրերին հազարավոր ռուսներ, ուկրաինացիներ են տեղափոխվում Հայաստան ժամանակավոր ապաստարան գտնելու կամ աշխատելու նպատակով: Շատ կարևոր է, որ այդ մարդիկ լքված չզգան։ Պետք է ամեն ինչ անել, որ նրանք  Հայաստանում իրենց լավ զգան։ 

Երեքշաբթի՝ մարտի 7-ին, տեղեկացա, որ Մոսկվայից հոգեբանների ընտանիք է տեղափոխվում Հայաստան, որոնց ժամանակավոր կեցությունը լինելու է Գեղարվեստի կացարանում։ 

Միխայիլ Բուրմիստրով, Եկատերինա Բուրմիստրովան և իրենց ութ երեխաները արդեն մի քանի օր է, ինչ կրթահամալիրի Գեղարվեստում ուղղակի ապրում են։ Սիման, Ասյան, Վասիան, Սաշան, Պալինանան, Դանիելը, ներառվել են կրթահամալիրի միջավայրում, մասնակցում են արվեստանոցների պարապմունքներին։ Այսօր նաև եղանք Խաղողի և գինու դպրոցում, մասնակցեցին գինու շշալցմանը։ Վաղը նախատեսել ենք այց Ագարակ և գինու անհատական շշերի ձևավորման աշխատանքներին։

Հայտնի հոգեբանների զույգը նախատեսում են սեմինար պարապմունք դասավանդողների և ծնողական համայնքի համար, այժմ նախապատրաստական փուլում են։ Միխայիլը 25 գրքերի հեղինակ է, իսկ Եկատերինան ունի օնլայն դպրոց։

Սիման ասում է էնքան շնորհակալ ենք ձեզ, մենք շատ երկրներում ենք եղել, այսպիսի բարություն, հոգատարություն, այսպիսի աուրա ոչ մի տեղ չի եղել։

1 thought on “Բուրմիստրովների ընտանիքը կրթահամալիրում

  1. Ես անձամբ պատերազմն աբսուրդ եմ համարում։
    Եվրոպայի և Ռուսաստանի միջև ատելություն չկա
    Եվրոպայի և Ուկրաինայի միջև ատելություն չկա
    Եվրոպայի և Հայաստանի միջև ատելություն չկա
    մենք բոլորս եղբայրներ ենք

    Liked by 1 person

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.