
Ստուգումների ընթացք, խնդիրներ, բացատրություններ, անելիքներ․ դպրոցների ղեկավարների հաղորդումը
Տեսչական այցի ընթացքում Հյուսիսային դպրոցում հայտնաբերված թերություններ․
- 1-4-րդ դասարաններում սովորողների հասակը և գույքը չէին համապատասխանում սահմանված նորմերին
- Բուժկետը չուներ շարժական միջնապատ
- Բուժկետում չկա լվացարան
- Բուժկետում չկա ապակե պահարան
- Դպրոց-պարտեզի մեկուսարանը չունի մեկուսարան առանձին ելքով դեպի դուրսՋ
- Նախակրթարանի զուգարաններից մեկում առկա է միայն մեկ լվացարան, ըստ նորմի պետք է լինեն երկուսը
- Նախակրթարանի զուգարանում չունենք ջրհոս հարմարանք, ջրացնցուղային տակդիրով
- Նախակրթարանում զուգարանները չունեն առանձնացում՝ տղաների և աղջիկների համար
- Նախակրթարանում ջեռուցման սարքերն արտաքինից ծածկված չեն փայտյա ցանցաճաղով
- Նախակրթարանում սաների սեղանների և աթոռների չափսերը չեն համապատասխանում նորմին
- Նախակրթարանի զուգարանում բացակայում էր ախտահանման պարագաների համար նախատեսված պահարանները
- Զուգարանների լուսամուտների օդանցքները ցանցապատ չեն
- Դասացուցակում ունեինք մաթեմատիկայի պարապմունք 5-րդ ժամին
Կրթական օբյեկտների, այդ թվում՝ Արատեսի, մարտ ամսվա շինբարելավման աշխատանքներ․ Էրիկ Սարիբեկյանի և դպրոցների ղեկավարների հաղորդումը







- Նախակրթարանի մուտքի աջակողմյան խոռոչի վերաիմաստավորում․ Դարակի, նստարանի ստեղծում
- Կերպարվեստի նատյուրմորտի պահարանի ստեղծում
- Հեծանվային աքսեսուարների պահարան
- Տեխնոլոգիայի թևում դարակաշարի ստեղծում
- կրթական օբյեկտների, այդ թվում՝ Արատեսի, բակային աշխատանքները սկսելու, լանջերի խնամքի, կանաչի առաջին ջրելու, ծառերի խնամքի ժամանացույցի մասին․ Էդմոն Փաշինյանի և դպրոցների ղեկավարների հաղորդումը
- Ծառերի էտ
- Խաղողի նոր տնկիների բների ստեղծում, պարարտացում
- Ծառերի բների սպիտակեցում
- Ծառերի շուրջ հողի փխրեցում
- Թառմայի ապամոնտաժման աշխատանքների սկսում