
Կատարյալ ուսումնական միջավայրը պայմանավորված է տեղի համատեքստով, կյանքով և պետք է ամուր կապ ունենա տեղի համայնքի հետ, ներառյալ ծնողական համայնքը։
Հեղինակային դպրոցի կրթակարգը ձևավորվում է համայնքի մասնակցությամբ, համատեղ սկզբունքներով, բաց քննարկմամբ։ Կրթակարգի առանցքային կետերից է, գիտելիքներից, հմտություններից, կարողություններից զատ անվտանգ, մանկավարժականացված միջավայրը՝ միջավայրային կրթությունը, քանի որ վերը նշված կետերը լցվում կամ գործուն են դառնում հենց միջավայրով: Փորձեմ վերլուծել և նախանշել հենց մանկավարժականացված միջավայրի փոփոխությունները, ձեռքբերումները, զարգացումները Հյուսիսային դպրոց-Գեղարվեստում։ Գեղարվեստը` իր նոր գոյությամբ, համալրված արվեստանոցային գույքով, չի կարող զարգացումը նախագծի ընդհատել, երբ դրա պատվիրատուն՝ համայնքը, կա ու պատրաստ է նպաստել զարգացումներին։
2019-20-ը կրթահամալիրի կյանքում բերեց նոր միջավայրային զարգացումներ, որոնք մանկավարժության նոր կազմակերպում և հարթակներ ստեղծեցին։ Դրանք նոր արվեստանոց-լաբորատորիաներն էին` իրենց նախագծային հետաքրքիր հայտերով։ Գեղարվեստի АrtաՍահմանը իր նոր համալրումներով՝ խեցեգործական վառարանով, հաստոցային գրաֆիկայի արվեստանոցով, անժամ էր գործում, առանց շաբաթ կիրակիի՝ սպասարկելով կրթահամալիրի բոլոր մասնաճյուղերին, անհատ արվեստագետների, ուսանողների, այլ․․: Երաժշտության լաբորատորիան իր գործուն հակաբացիլով, որպես ստեղծումի, նախագծային հարթակ` շարունակ զարգացող ծնունդներով, ընթացքով։
Դպրոցը դինամիկ և խիզախ փոփոխությունների ենթարկվեց՝ չվերցնելով իր վրա ո՛չ համավարակի և ո՛չ էլ պատերազմի բերած բացասականը։ Հակառակը՝ փոխանցեց միայն կյանք ու ստեղծականություն։ Արդեն թևակոխել ենք 2021 թիվ, իսկ զարգացումները՝ հենց միջավայրային, չեն կարող սեբաստացիական օրակարգ չլինել որպես զարգացում։ Հայացքում մեր թվային արվեստի, քանդակի, ոսկեգործական արվեստանոցի ձուլարանի նորամուտն է, նոր գործիքներով համալրումը, նոր զարգացումների գրանցումը․ ամենատարբեր չափսերի ձուլվածքներ, բաց կրթական միջավայրի լրացում, համալրում։ Անհրաժեշտ արվեստանոցային համալրումներ, որոնք հենց կրթահամալիրի, կրթահամալիրի Բանգալադեշին կհաղորդեն նոր էսթետիկա։ Երկորդ հերթում տանիքներն են, պարտիզպանի տնակը որպես երկրագործության կարևոր ուսումնական միավոր։
Տանիքները կդառնան բաց արվեստանոցներ՝ հայացքով դեպի Արարատ, դեպի ամպեր, մարզական հարթակներ, դաշտեր` իրենց անվտանգության բարձր աստիճանով, նոր լուծումներով, նոր նյութով՝ գործված ցանցային-ժանյակային շերտով, և բացի այդ, Գեղարվեստը կունենա իր «Ձեղնահարկ ամպերում»։ Հազարաշեն, երդիկային կամ ուղղակի թիթեղյա լուծման համար այժմ փնտրում ենք նոր հայացքով այն մասնագետին, ով կկարողանա այս գաղափարները կյանքի կոչել։ Թեք տանիքները իրենց ազբոշիֆերային ծածկով խորհրդային ժառանգությունն է, որից անհապաղ պետք է ազատվենք թե՛ անվտանգության և թե՛ առողջության համար բերած հնարավոր վտանգներով։

Կրթական պարտեզը իր նոր, ներառական անցումներով Սուրբ Երրորդություն եկեղեցուց, Հայ Բիզնես բանկի կամարանցումով , Հյուսիսային դպրոցով, Սարալանջով դեպի Մայր դպրոց, Քոլեջ, Արևմտյան դպրոց կապահովի նախագծային տարբեր զարգացումներ։ Կանաչի, մագլցող բույսերի ավելացումով Արտ միջավայր, Քանդակի, ճարտարապետության, շրջակա միջավայրի փառատոնով լուծելի կդառնան միջավայրային տարբեր խոչընդոտներ համայնքի ներսում։ Շենքի ներսում, ներս ու դուրսի ներառականության բարձր աստիճանը ապահովելու համար կրթահամալիրի արվեստանոցնումներում ավելի հարմար անցումների դեպի դպրոց, շենքից շենք, շենքում անցումներ, կաբինետից կաբինետ, հարկից հարկ։

Եվ այսպես ֆիզիկական, նյութական միջավայր․
- Սուրբ Երրորդություն եկեղեցուց—Մեդիակենտրոն—Հայ Բիզնես բանկի կամարանցում—Հյուսիսային դպրոց—Սարալանջ—Մայր դպրոց—Արևմուտք—Արևելք անվտանգ, լուսավոր անցումների ապահովում կրթական համայնքի, բնակիչների համար․ Նախագծային էսքիզների մշակում, ներկայացում քաղաքային իշխանությանը
- Դպրոցի Արևմտյան մուտք․ Քանդակով ընդգծում, ցուցանակների տեղադրում
- Արմտյան մուտքից հյուսիս․ Թառմայի տեղադրում
- Դպրոցի հյուսիսային կողմում բնակելի տան ճակատը մագլցող բույսերով ծածկում
- Տրավերտինե ճանապարհների համալրում, նորոգում, թարմացում
- Շենքի արտաքին հարդարում
- Բացօթյա խոհանոցի ստեղծում
- Ներքին բակում պուրակային, բացօթյա պարապմունքների հնարավորությունների ընդլայնում, սեղան—աթոռների համալրում
- Վիգեն Ավետիս քանդակի դպրոցի մուտքի վերակազմակերպում
- Արևմտյան մուտքի թառմաների համալրում
- Տանիքները բաց արվեստանոցներ․ Վերաիմաստավորում․ ազբոշիֆերից ազատում թիթեղով փոխարինում
- «Ձեղնահարկ ամպերում»․ Ստեղծում
- ArtաՍահման արվեստանոցում ներկառուցվող պահարանների ստեղծում
- Նախակրթարանում ներքին հարդարման աշխատանքներ
- Սրահներում ներքին հարդարման աշխատանքներ
- Խմբերում, դասարաններում պահարանների ստեղծում
- Մանրահատակի հղկման, լաքապատման աշխատանքներ
- Բաց արվեստանոցում նոր դասասենյակի ստեղծում
- Ընդունելություն 2022-2023
Որպես ծրագրի ղեկավար կարևոր եմ համարում ուսուցիչների զարգացումը, մանկավարժության զարգացումը, ժառանգականությունը դրանում հեղինակի ծնունդը, հետոզատական աշխատանքը, շարունակ նորի հայտնաբերումը, դրա փոխանցման, գործիքների մշակումը, ինքավարությունը, սկսնակների համար մենթորական լաբորատորիայի գոյությունը, դրան գումարելով հնարավոր միջազգային փորձին հանդիպելու, ամենատարբեր կրթական, նորարարական սեմինարներին մասնակցությունը։
Գաղափարները սաղմնավորվում են, երբ կա երկխոսություն, համագործակցություն, կուտակած գիտելիքներ, կուտակած և փոխանցվող հմտություններ, երբ կա չընդհատվող հետազոտական աշխատանք, մտածելու կարողություն, շարունակ հայտնաբերման ընթացք։ Կյանքը, մեր իրականությունը չի կարող դուրս մնալ մանկավարժությունից,միշտ է այդպես կամ, գոնե, հեղինակային մանկավարժության պարագայում, էդպես կազմվում է մեր ուսումնական օրացույցը` իր զարգացումներով, հետևաբար սեբաստացի ուսուցիչը շարունակ նորն ու թարմն է բերում և կառուցում ունեցածի վրա։
Սեբաստացի դասավանդողն ու սովորողը․
Անընդհատ նորացող ուսուցիչների միջավայրում որպես սեբաստացի ուսուցիչ կարող է հավակնել բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող, կրթահամալիրում աշխատելու համար համապատասխան ընթացակարգը անցած այն վառ անհատը, ով մարդասեր է, երեխայասեր, մշակութային․ կարող է ստեղծել, հեղինակել իր ծրագիրը, հավակնոտ լինել, կարողանալ կապեր ստեղծել, այդ թվում՝ միջազգային, նպաստել, ընդլայնել Բլեյան կրթական ցանցը, դրամաշնորհային ծրագրեր գրել, համագործակցել կրթական, ծնողական համայնքի, ընտանեկան դպրոցների հետ։ Ունենալ ազդեցության այնպիսի որակներ, որ կարողանա նպաստի սովորողի ինքնազարգացմանը, ինքնուրույնությանը, փոխանցի հետազոտելու կարողություններ, մարդասիրական որակներ։ Մեդիագետ լինի, հայրենագետ, ճամփորդող, տիրապետի օտար լեզուների, սիրի, մասնագիտական զարգացման համար կարևորի թարգմանական գործը։
Գեղարվեստի մասով՝
Գեղարվեստի դասավանդողը, ունենալով լավագույն համալրված արվեստանոցները/կերպարվեստ, քանդակ, ոսկեգործական արվեստանոց, ձուլարան,թվային արվեստ, խեցեգործական, հաստոցային գրաֆիկայի/ պետք է կարողանա ստեղծել նոր կապեր, նոր ծառայություններ/լրացուցիչ կրթություն մեծահասակների/, արտադրանք, ցուցահանդեսներ/էդ թվում՝ արտագնա/, փորձի փոխանակման հնարավորություններ,այլ․․․։
Հեղինակային կրթական ծրագրի գնահատման համակարգը
Հեղինակային կրթական ծրագրի գնահատման համակարգը շարունակ զարգացում է ապրում, ավելի լավանում՝ դառնալով անհատական։ Կրտսեր դպրոցի 1-3-րդ դասարանցիների գնահատման համար գործում է սովորողի զարգացման բնութագիրը արձանագրող փաստաթուղթը՝ մշակված դասվարների, «Իմացումի հրճվանք» լաբորատորիայի ղեկավարի կողմից։ Ամեն տարի փաստաթուղթը նորացվում է, համապատասխան կրթահամալիրի նախագծերին, օրացույցի զարգացումներին։
4-5-րդ դասարանների սովորողների համար գնահատումը յուրաքանչյուր դասավանդող մշակում է անհատապես, որը հիմնված է կրթահամալիրում մշակված գնահատման ընդհանուր սկզբունքների վրա։ Այն պետք է ներկայացնի սովորողի ուսումնական գործունեության գնահատումը հեղինակային կրթական ծրագրում: Գնահատման համակարգում կարևոր է ներառել սովորողի ինքնագնահատումը, ծնողի գնահատումը: Նշվածի համատեքստում կրթահամալիրը փորձում է մերժել իներցիան, մեխանիկական աշխատանքը և կարևորել սովորողի ժամանակը։
Առցանց-ընտանեկան դպրոց, հեռավար ուսուցում
Անհատի կրթական պատվեր, կրթության իրավունքի իրացման ճանապարհին կրթահամալիրը մշակեց և դեռ տարիներ առաջ գործի դրեց առցանց-ընտանեկան դպրոցի, հեռավար ուսուցման հնարավորությունները սովորողի, ընտանիքի համար։ Ուսուցման այս ձևերի զարգացումը կարող է ընդլայնել Բլեյան կրթական ցանցը սփյուռքում՝ ստեղծելով նոր օղակներ։ Կազմակերպման ձևերը, ուսումնական փաթեթները մշակվում են անընդհատ։
Կրթական համայնքի դերը որպես դպրոցի զարգացման առանցք․
Կրթահամալիրի զարգացումը, հեռանկարը
Կրթահամալիրի զարգացմանը ինչպես կարող են մասնակցել կրթական համայնքի ներկայացուցիչները
- Ներդրումներ՝ ֆինանսական, նյութական, այլ․․․մասնակցություն Բլեյան կրթական ցանցի ստեղծմանը, զարգացմանը
- «Հարթակում ծնողն է» նախագծի շարունակություն. ծրագրային, համագործակցային, մասնագիտական առաջարկներով, ծառայություններով՝ օգտագործելով կրթահամալիրի ֆիզիկական և մեդիա միջավայրը/գրադարանը/