2022թ․ հունվարյան ճամբարում սովորողների և մանկավարժական աշխատողների գործունեության գնահատում

Արդեն քանի տարի ՝ մեր մանկավարժության մեջ, մեր կրթական աշխարհում, կրթահամալիրում համապատասխան ուսումնական պլանի և դրանով որոշված կարգերի նախագծային-ակումբային-ստուգատեսային ճամբարային ուսուցումը իր հունվար և հունիս ամիսներով հաջողել է։

Տարիների փորձը վերլուծելով, արձանագրելով զարգացումները` կարող ենք փաստել, որ հունվար և հունիս ամիսների ճամբարով հաստատված ձեռքբերումների ծնունդն է կրտսեր և միջին դպրոցների երկարացված օրվա ճամբարային կազմակերպումը, երբ դասական դասապատրաստումը փոխարինվեց նախագծային գործունեությամբ։

Ի՞նչու․․․որովհետև ճամբարում, այդպիսի կազմակերպմամբ երեխաներին չեն սովորեցնում, նրանք դառնում են միջավայրի մաս, նրանք իրենք են իրենց մենթորն ու ուսուցիչը, որովհետև ճամբարը ուղղակի բարի է։ Նախագծային ջոկատները իրենց բովանդակությամբ, ազատությամբ,ճամփորդություններով, ստուգատեսային դրսևորումներով սովորողներին շարունակ հավես են փոխանցում։

Կազմակերպման դժվարությունները․

Նայելով ետ, նախորդ տարիների փորձին ունեինք ծնողական համայնքի անհանգստությունը, որ կազմակերպումը դասացուցակային չէ։ Անհանգստություն-բողոքներին անդրադառնում ենք անհատական զրույցներով և կազմակերպման այլընտրանքով, ընտանեկան նախագծորով։

Կրթահամալիրը շուրջտարի է նախագծային կազմակերպմամբ, բայց հունվարյան ճամբարը լրացուցիչ հմայք է ստանում նաև ստուգատեսների առկայությամբ։ Կազմակերպման մյուս դժվարությունները ուսուցիչների քանակն էր ու զբաղվածությունը։ Նորից նայելով նախորդ տարիների փորձին, աշխատանքում, ջոկատներին կցեցինք երկարացված օրվա կազմակերպիչներին։

Մյուս ամենակարևոր խնդիր-դժվարությունը գրիպային համաճարակն է, որ թե սովորողների և թե ուսուցիչների շրջանակում պարբերաբար լինում է։ Սակայն անլուծելի խնդիրներ չկան, փոխարինումներով ճամբարը գործում է։

Ճամբարի ընթացքում ստեղծվել են հետևյալ ջոկատները՝

Ուսումնական 2-րդ շրջան․ Ձմեռային ճամբար 2022

Ճամբարի ընթացքում գործող-միավորող նախագծերը՝

Այս տարի, այս հունվարյան ճամբարում եզակի էր, բացի կրտսեր դպրոցների հետ համագործակցային, կամ ներդպրոցային համագործակցային նախագծերը, այլև Ավագ դպրոց-վարժարանի հետ սովորող-սովորեցնող բաղադրիչով Լիլիթ Յախինյանի համակարգմամբ նախագծերը, որը մեծ ոգևորություն առաջ բերեց թե՛ սովորողների և թե՛ դասավանդողների շրջանակում։

  • Բնագիտական-հայրենագիտական նախագծեր
  • Օտար լեզուների նախագծեր
  • Գրական ընթերցումներ
  • Դիզայն
  • Երգ-պար
  • Թատրոն
  • ՏՏ
  • Մաթեմատիկա
  • Խոհարարություն
  • Սպորտ

Ճամբարը գնահատվում է ըստ բովանդակության հիմքում ընկած ցուցանիշների

  • մասնակցություն /հաճախում/ ճամբարին
  • ստուգատեսային նախագծերին
  • ճամփորդություններ
  • համագործակցային այլ/ ավագ դպրոցի/ նախագծերին

Շաբաթվա ավարտին դասավանդողները, դպրոցը ամփոփում է ճամբարը՝

Ճամբարային առաջին շաբաթվա ամփոփում

Ճամբարային երկրորդ շաբաթվա ամփոփում

  • Գնահատվման հիմքում է նաև սովորողների՝ 1-3-րդ դասարանցիների դասվարական բլոգում անհատական էջերում առկա հրապարակումները, այդ թվում՝ ընտանեկան նախագծերի և 3,4-5-րդ դասարանցիների պարագայում բլոգային ամփոփիչ հրապարակումները։ Հրապարակված հաշվետվությունների հղումները անցնում են գնահատման մատյան, յուրաքանչյուր սովորողի դիմաց նշում անելով նրա մասնակցությունը ճամբարին։
  • Դասավանդողները, ջոկատի ղեկավարները յուրաքանչյուր շաբաթվա վերջում հրապարակում են ճամբարի ընթացիկ հաշվետվությունը, սիկ մինչև հունվարի 28-ը ամփոփում ընդհանուր ճամբարը հաշվետու պատումով, ակտիվ հղումներով, դժվարություններով, հաջողումներով։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.