
«ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻՆ
Կփոխվեն տարակարգերի շնորհման և ատեստավորման կարգերը
Ձևակերպման մեջ անհրաժեշտ եմ համարում նաև ավելացնել Հեղինակային մանկավարժության մասը․ Օրինակ այս կետում՝ հաշվի առնելով այն, որ տարակարգը բնութագրում է ուսուցչի մասնագիտական որակները, ուսումնական հաստատության փոփոխությունը չի կարող համարվել ուսուցչի տարակարգի իրավունքը դադարեցնելու բավարար հիմք։
Ի՞նչպես է հեղիանակային մանկավարժությունը, նրա կազամկերպումը արտացոլվելու տարակարգ ստանալու ընթացակարգում։
Դպրոցը կունենա երկու ղեկավար. նորույթ
Առաջարկվում է դպրոցներում կառավարման նոր մոդելի ներդրում` տարանջատելով դպրոցի տնօրենի բովանդակային և վարչատնտեսական գործառույթները:
Ձևակերպումը ընդհանրական է։ Գրված է դպրոցը կունենա երկու տնօրեն։ Օրինակ կրթահամալիրի դեպքում ի՞նչպե կլինի։ Առաջարկը եթե տարածվի նաև կրթահամալիրի վրա, շատ ավելի կհեշտանա դպրոցի ղեկավարի գործը, քանի որ վարչատնտեսական աշխատանքները ոչ պակաս ծավալ են զբաղեցնում դպրոցի ղեկավարի աշխատանքում, ինչպես մանկավարժական, բովանդակային աշխատանքը։ Շարունակ բարեկարգվող միջավայր, նորոգումներ, կանաչ գոտիներ, այլ․․․։ Նոր փոփոխությունները դպրոցի ղեկավարի աշխատանքը կհարստացնի մանկավարժական ավելի ընդարձակ, հեղինակային նախագծերով, նոր բովանդակությամբ։
Տնօրենը կնշանակվի և կատեստավորվի. նորույթ
Կառավարման խորհրդի կողմից հայտարարված մրցույթի ընթացակարգային փուլերը հաղթահարած թեկնածուներից մեկին կրթության պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարը` նախարարը, կնշանակի տնօրեն 3 տարի ժամկետով:
Կուզենայի հստակեցում հեղինակային մանկավարժություն իրականացնող կառույցի դեպքում ինչպես է նշանակում անելու Լիազոր մարմինը և խոսքը, ո՞ր տնօրենի նշանակաման մասին է վարչակա՞ն, թե՞ մանկավարժական, բովանդակության պատասխանատուի մասին է։
․․․ տնօրենների համար հավաստագրման փոխարեն՝ առաջարկվում է կիրառել ատեստավորում, որի հիմքում կդրվի դպրոցի զարգացման ծրագրի կատարողականը։ Ատեստավորման արդյունքում՝ նրա հետ պայմանագիր կկնքվի ևս 3 տարով: Գործընթացը կարող է շարունակվել մինչև սահմանված կարգով պաշտոնավարման ավարտը:
Հավաստագրման ընթացակարգից հանվել է հարցազրույցի փուլը, որի բացը կլրացվի՝ թեստավորման հարցաշարում ներառելով իրավիճակային և կառավարչական հմտությունները ստուգող հարցեր:
Հավաստագրման փոխարինումը ատեստավորմամբ և հասվաստագրումից հարցազրույցի հանումը, ողջունելի է։
Ներառականության ընդլայնում
Սա կարևոր լրացում է, քանի որ վերանայելով առանձնահոտուկ կարիքները, ընդլայնելով դրանց շրջանակը հնարավոր կդառնա ուսումնական պրոցեսի արդյունավետ կազմակերպումը։ Առանձնահատուկ կարիքը կգրանցվի, սովորողը կստանա համապատասխան աջակցություն։