Գեղարվեստը դպրոցում

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դպրոցներում շուրջտարյա աշխատարաններ
Նպատակը՝ Գեղարվեստի տարբեր բնագավառների մասնագետների, այդ թվում՝ ծնողական համայնքի ներկայացուցիչների, սովորողների, շրջանավարտների մասնակցությամբ աշխատարանների գործունեություն ֆիզիկական միջավայրում և աշխատադարաններ առկա և առցանց տիրույթներում։
Ժամկետը՝ շուրջտարյա
Բովանդակությունը՝ արվեստի, տեխնոլոգիայի հրավիրյալ մասնագետները ղեկավարում են աշխատարաններ։ Ոլորտին համապատասխան ընտրված թեմայի շուրջ պրակտիկ գործունեություն, որը կարող է լինել նաև փուլային կազմակերպմամբ։ Աշխատարանի գործունեության մասին հայտարարությունը հրապարակվում է դպրոցի ենթակայքում, Ցուցասրահ կայքում, mskh.am կայքում, դպրոցի սոց․ ցանցի էջերում։
Վայրը՝ Կրթահամալիրի արվեստանոցներ, Արատեսի Դպրական կենտրոն, հրավիրյալ մասնագետի արվեստանոց-արհեստանոց, քաղաքային, մարզային գալերիա, թանգարան, ցուցասրահ
Արդյունքը՝ Ցուցահանդես, Ստեղծագործական հավաք, կլոր-սեղան ներկայացում, շնորհանդես, ճամփորդությեւններ, այլ․․․։