Կինը պատերազմում

Օրեր առաջ կրթամշակութային այցով մեկնեցի Արցախ։ Գիտեի, որ ցավելու եմ, գիտեի, որ բաց վերքերով եմ հետ գալու, գիտեի, որ աչքերս անընդհատ արցունքոտվելու էին, բայց խիզախեցի․․․ստորացած էի զգում այն պահից, երբ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄՍ ռուս խաղաղապահները կասկածանքով կանգնեցնում էին մեր մեքենաները և մեր անձնագրերը ստուգում, անընդհատ, յոթ-ութ անգամ, երբ անհանգիստ հայացքս պատուհանից մեր դրոշն էր փնտրում, հենց գտնում էի, մի տեսակ հույս էր իջնում, իսկ հետո նորից և անընդհատ ադրբեջանական և ռուսական դրոշներ․․․իսկ ամենանտանելին, երբ իմ Շուշիին էինք մեքենայի պատուհանին դաջված նայում, արդրբեջանական սահմանապահները մեր մեքենան կանգնեցնել են տալիս և հավաքում մեր հեռախոսները՝ ստուգելու, արդյո՞ք նկարել ենք մե՛ր Շուշին․․․․
Գիտե՞ք ինչ էի զգում, անբառ էի, լուռ, կորցրել էի խոսելու, հակառակվելու ունակությունս․․․կարծես ինձ գողացել էին ինձնից։
Հիշեցի այս ճափորդության իմ հերոսուհուն, ամենավառ կերպարին, ով դաջվեց ներսումս, ում կարծես ճանաչել էի, հետո բաժանվել նրանից և հանկարծ վերգտել։ Կին, ով պատերազմի ընթացքում չլքեց Արցախը, ով ապրեց մահվանը մերձ, ով իր խնամքին մնացած երկու մանկահասակ թոռների հետ պատերազմի հրետակոծությունը վերածեց ուրախ թատերախաղի, բարձրաձայն «ուռայի» ճիչերով, երբ ներսում ողբ էր, երբ երկու որդիները առաջնագծում էին, իսկ մի քանի մետրի վրա, անմիջապես տան հարևանությամբ հինգ պայթյուն եղավ․․․․
Սեպտեմբերի 17-ին, Մարտակերտի համերգարշավից, Ստեփանակերտում վարպետաց դասերից հետո Shushan Petrosyan-ի ընկերները, Արցախի լեգենդար Ավշարյանների հերոս գերդաստանը Ստեփանակերտի իր տաքուկ, ջերմ տանը մեզ հրավիրել էր ընթրիքի։ Բացօթյա տաղավարում արցախյան անուշաբույր խոհանոցի բարիքներն էին, սեղանի գլխին տան ավագ տղամարդն էր՝ Շուշիի ազատագրմանը մասնակից, ՊԲ գնդապետ Մխիթար Առուշանյանը, որի թիկունքում իր գերդաստանի կենաց ծառն էր։
Սիրուն, հերոսական, ցավոտ զրույցներից հետո խմբվեցինք խարույկի շուրջ, տիկին Սուսաննան սկսեց պատմել վերջին պատերազմի մասին դրվագներ, իմացա, որ Պարույր Սևակի փողոցը, որտեղ իրենց տունն է, լուրջ վնասներ է կրել հինգ պայթունից, երկուսս էլ արցունքոտ նայեցինք իրար ու դուրս եկանք քայլելու և հետքերը տեսնելու։ Բաժանման պահին ջերմ գրկեցինք իրար, պինդ-պինդ, երկուսս էլ թաց աչքերով․ տիկին Սուսաննան ասաց, որ միշտ կսպասի, ես էլ ասացի, որ միշտ սպասումով կգամ Արցախ՝ իրեն գրկելու և Երևանում էլ կսպասեմ անհամբեր։ Հաջորդ օրը իրար հանդիպեցինք «Եվրոպա»հյուրանոցի համերգին, գրկախառնվեցինք, երկուսս էլ չէինք քնել, վերապրել էինք պատերազմը, դրա հետևանքները։ Ամենակարևորը այս ամենի մեջ տիկին Սուսաննայի տոկունությունն էր, Արցախը չլքելու հաստատակամությունը, Արցախը ապրեցնելու նախագծերը։
Կարճ՝ մեր քայլքից. տեսագրություն․․․․

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.