Մենք դպրության առաքյալներ ենք

«Կարևոր է քայլքը, որովհետև էդպիսին է մեր մանկավարժությունը, որովհետև էդպես է Բլեյանը ստեղծել էս կրթահամալիրը՝ որպես քայլքի տարածք, որպես բանավան, որպես գիտավան, որպես կղզի. պատահական չի, որ մենք «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր ենք։

Մենք մի կղզի ենք, բայց մենք չենք մեկուսացել, մենք բացել ենք սահմանները բոլոր՝ առանց ճաղերի, առանց պատնեշների, առանց արգելքների և՛ ֆիզիկական,և՛ մեդիամիջավայրում, բացել ենք որպեսզի էն դպրությունը, էն մանկավարժությունը, որ միասին ստեղծում ենք, որ շարունակում ենք ստեղծել, թևածի, տարածվի Հայաստանով մեկ, որովհետև, այո՛, մենք Մխիթար Սեբաստացու հետևորդներն ենք, մենք տարածողներ ենք, այո՛, մենք առաքյալներ ենք, դպրության առաքյալներ մեր ստեղծած մանկավարժությամբ։ Աչքներս լո՛ւյս, դուք ընտրել եք լավագույն դպրոցը, ոչ թե այն անշարժ է ու կատարյալ, չէ այն ձեզ հնարավորություն է տալիս փոխել աշխարհը, ոչ թե հարմարվել , այլ հարմարեցնել աշխարհը ձեզ, այն աշխարհը, որ մենք անվանում ենք «սեբաստացիական»:

Աչքներս լո՛ւյս, Մխիթար, տե՛ս՝ ի՜նչ օր ունես, ի՜նչ վստահություն․․․ Շնորհակալ եմ, որ միասին ենք»:

Այսպես իր խոսքով դիմեց կրթական համայնքին «Մխիթար Սբեաստացի» կրթահամալիրի հիմնադիր տիար Աշոտ Բլեյանը։ Օրը կրթահամալիրում տոնական էր, ծիսական, օրացույցում «Կրթական շքերթն» էր, որն այս տարի այլ կազմակերպում ստացավ, այն դուրս եկավ կրթահամալիրի պատերից և կազմակերպվեց Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում, Տեր Արարատի օրհնությամբ, ծիսական պարերգով։ Մասնակիցները կրթահամալիր ընդունված երեք հարյուրից ավել 6 տարեկաններն էին՝ առաջին դասարանցիներն իրենց ընտանիքներով։ Օրհնության խորհրդից հետո սեբաստացիները հայրենագիտական քայլքով շարժվեցին դպրոցներ՝ ավանդական հյուրասիրության, լողի և ուսումնական գործունեության։ Ոչինչ չէր խանգարել համայնքին, անգամ, որ սեպտեմբերի 4-ը շաբաթ էր, տրանսպորտային կազմակերպում չկար, քանի որ պատվիրատուն ընտրել էր հեղինակային մանկավարժությունն իր կազմակերպմամբ։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.