Աշխատողի առաջարկ

1․Նարե Արիստակեսյան, օտար լեզու՝ անգլերեն

Բլոգը

Լիանա Ռոզիկյան

Նարե Արիստակեսյանը աշխատանքում նախաձեռնող է, սովորողների հետ հարաբերվում է ջերմ, բարեհամբյուր։ Համտեղ աշխատանը, համագործակցությունը ստացվում է։ Սիրում է սովորողներին, սովորողներն էլ՝ իրեն։
  Հեղինե Խալաթյանի հետ Գյուղական ճամբարում եմ աշխատել, նախաձեռնող է, պարտաճանաչ ։ Ճամբարի ընթացքում սովորողների հետ հայրենագիտական հանդիպումներն ու ճամփորդությունները անցնում էին շատ հետաքրքիր։

Կարինե Խառատյան 

Նարե Արիստակեսյանը դասարանում կարողանում է սովորողների հետ աշխատել առանց ավելորդ լարումի, սիրվել է սովորողների կողմից։ Աշխատանքի ընթացքում ցուցաբերում է պարտաճանաչություն, դասարան է մտնում մեծ ոգևորությամբ։ Այս ընթացքում հասցրեց ծանոթանալ սովորողներից յուրաքանչյուրի առանձնահատկության հետ, անընդհատ նոր մանկավարժական մոտեցումներ փնտրելովԿարճ ժամանակահատվածում ներառվեց մանկավարժական թիմում։ Պարտաճանաչ և պատասխանատու անձնավորություն է։ Ամառային լողափնյա ճամբարի կազմակերպումն էլ հաջողեց։

Միլենա Մանուչարյան

Նարե Արիստակեսյանը տիրապետում է մասնագիտական բոլոր գիտելիքներին:Առաջին օրվանից պատկերացում ունեցել է թե դպրոցի, թե դասապրոցեսի անցկացման մասին: Երկար ժամանակ է, ինչ մասնակցում է իմ դասերին, անցկացնում է դասեր: Կարողանում է արագ կողմնորոշվել, սիրում է երեխաներին:

Անի ՄիրզոյանՆարե Արիստակեսյանը հետաքրքիր անձնավորություն է։  Սովորողների հետ աշխատանքում հոգատար և բարի է։

Սրբուհի Ներսիսյան
Նարե Արիստեկեսյանը շատ բարեհամբույր, շփվող, կիրթ անձնավորություն է:Դասարանի հետ նոր է սկսել աշխատել, բայց շատ լավ կարողանում է ուսումնական գործունեություն իրականացնել սովորողների հետ:Սովորողները հետաքրքրությամբ են մասնակցում դասի ընթացքին:

Քրիստինե Լևոնյան
Նարե Արիստակեսյանը կիրթ և բարի անձնավորություն է, երեխաների հետ հեշտ շփվող: Նկատել եմ, որ թե սովորողների և թե ճամբարականների կողմից սիրելի է։

Կարինե Մամիկոնյան

Նարեն բարեխիղճ, աշխատասեր, հավեսով աղջիկ է։ Սիրում է երեխաների հետ աշխատել։ Մեծ պատասխանատվությամբ է մոտենում աշխատանքին։

Մանուշակ Աբրահամյան
 Նարեն բարեհամբույր, հոգատար, պատրաստակամ անձնավորություն է։ Այս կարճ ժամանակահատվածում հասցրեց նվաճել սովորողների համակրանքը։

Սիդոնյա Վիրաբյան

Բարեհամբյուր, ժպտերես աղջիկ է, կարողանում է հավաքել դասարանը և սովորողներին ներառել ուսումնական գործունեությանը: 

Քնարիկ Ներսիսյան

Նարե Արիստակեսյանը https://aristakesyannareblog.wordpress.com/ երկու ամիս կամավորական աշխատանք է իրականացնել Հյուսիսային դպրոցում, ապա աշխատել քաղ․ իրավական պայմանագրով։ Անցել է քառօրյա վերապատրաստում, Մուտքի ճամբար, աշխատել է լողափնյա լրացուցիչ ճամբար։ Նշեմ, որ Նարեն խնամքով է պատրաստվել դասերին, օգտվել է հաճախ Աննա Գանջալյանի նախագծային փաթեթներից, ունկնդրման նյութեր առանձնացրել: Համալրել է անգլերենի ակումբին։ Ես որպես ծրագրի ղեկավար հավանում եմ Նարեին, նրա գործունեության կազմակերպումը խաղով, հավեսով, սովորողների լիարժեք ներառումով, հայրենագիտության հետ ինտեգրված պարապմունքներով։ Նարեն իր նախագծերում հրաշալիորեն կիրառել է իր մասնագիտությունը՝ տուրիզմը, համապատասխան խաղեր ստեղծելով, սկաուտական ճամբարների ղեկավարման փորձը։ Դասվարների հետ համագործակցում է, հարցեր է տալիս, որը ևս կարևորում եմ։ Ծնողական համայնքի կողմից էլ ընդունելի է, հարցեր, դժվարություններ այս ամիսների ընթացքում չենք գրանցել։

2Մանե Հարությունյան

Ուսուցչի օգնական

Բլոգը

Կարինե Մամիկոնյան

Մանե Հարությունյանը գրագետ խոսք ունի, կիրթ է, հարգանքով է շփվում ծնողների, սովորողների հետ։ Ներառվող է, հետաքրքիր, հոգատար։ Սովորողները սիրով ու անհամբեր են սպասում Մանեին։

Ազնիվ Մանուկյան

Մանե Հարությունյանը կազմակերպված, աշխատասեր, հոգատար մարդ է, որպես մանկավարժ դրսևորել է երեխայակենտրոն մոտեցում՝ աշխատում է յուրաքանչյուր սովորողի հետ, ցուցաբերում է անհատական մոտեցում։

Հասմիկ Մաթևոսյան

Չունի երաժշտական կրթություն:

Երաժշտական ընդունակւթյունները թույլ են՝ հնչյունը չի կարողանում մաքուր վերարտադրել: Երաժշտական հիշողությունը, երաժշտականությունը, ռիթմիկ ընդունակությունները՝ թույլ են:

Լող․ ԱՆուշ Համբարյան

Ներկայացնում եմ Մանե Հարությունյանի լողի բնութագիրը, Մանեն տիրապետում է լողի հմտություններին, լողում` կրոլ, բռաս, թիկնալող:

Սիդոնյա Վիրաբյան

Այս ընթացքում նկատել եմ,որ Մաեն ժպտադեմ է, աշխատանքում՝ պարտաճանաչ, կազմակերպված, սիրում է սովորողներին, սովորողներն էլ՝ իրեն։

Գոհար Հարությունյան

Մանե Հարությունյան ջերմ ու հոգատար է երեխաների նկատմամբ։ Շատ խելացի է, տիրապետում է մեդիահմտություններին, ծանոթ է կարգերին ու ծեսերին։ պատասխանատու է, կազմակերպված, պարտաճանաչ, հետևողական, շփվող։ Գործին մոտենում է ամենայն լրջությամբ, աշխատասեր է։ Դրական և պարզ տեսակ է, որը շատ կարևոր է։
Շատ ուրախ եմ, որ Սոնա Կարապետյանը կրկին միանում է մեզ։ Սոնան աշխատասեր է, կարողանում է կազմակերպել իր աշխատանքը խմբում, նախաձեռնող է, ուշադիր ու հոգատար է սաների նկատմամբ։

Հեղինե Խալաթյան, հայրենագիտության դասավանդող

Բլոգ

Քնարիկ Ներսիսյան

Հեղինե Խալաթյանը անցել է քառօրյա վերապատրաստում։ Մասնակցել է Արատեսյան փառատոնային նախագծերին։ Մասնակցություն է ունեցել նաև Վաղաշենի բնապահպանական ճամբարի համակարգման աշխատանքներին։ Ակտիվ համագործակցել է կրթահամալիրի և Գագարին նախագծի դասավանդողների հետ։Ղեկավարել է Զովաբերի գյուղական ճամբարը, Վաղաշենի ճամբարը։

Անի Միրզոյան

Միասին գիշերակացով ճամփորդություն ենք ունեցել, որի արդյունքում կարողացել եմ ավելի լավ ճանաչել Հեղինեին։ Սովորողների հետ շփման ընթացքում հավասարակշռված է և ուշադիր։ Կազմակերպված ու պարտաճանաչ աղջիկ է։Նարե Արիստակեսյանը Միասին իրականացրել ենք  ամանորյա նախագիծ և մասնակցել թարգմանչական փառատոնին։ Պարտաճանաչ է, սիրում է համագործակցել  ու նոր նախագծերով հանդես գալ։

Իվետա Ջանազյան

Հեղինե Խալաթյանին ճանաչել եմ Զովաբերի գյուղական ճամբարում։ Համատեղ ճամբարել ենք և Զովաբերում, և Վաղաշենի բնապահպանական ճամբարում։ Լավ ընկեր է, պատրաստակամ, ազնիվ… Իմ կարծիքով ունի փորձի պակասի խնդիր։ Համոզված եմ, որ արագ կշտկի, աշխատասեր է։ 
Հարգանքով’ Իվետա։

Սոնա Կարապետյան, դաստիարակ նախակրթարանում

  • Նելի Արղության. Սոնա Կարապետյանը մեդիագետ է, կիրթ և գրագետ շարադրում է միտքը։ Մարզական  ունակությունները փայլուն են, ունի հետաքրքիր, ստեղծական միտք։ Հոգատար է, համբերատար և ընդունակ։
  • Արմինե Եղիազարյան. Սոնայի  հետ ավելի համակարգված սկսեցինք աշխատել իմ Հյուսիս տեղափոխվելիս։ Պատրաստակամ , ծրագրին լավ ծանոթ, նախաձեռնող ու նրբանկատ աղջիկ է, իր հմտությունները շռայլող ու բնավորությամբ խաղաղ։ Լավ  ու հուսալի գործընկեր փնտրելիս կարևորենք այս որակները ։
  • Հասմիկ Հարությունյան. Սոնա Կարապետյանը ամենահաս և ամենաբարի սեբաստացիներից մեկն է, որը ընկերասիրությունը դասում է ամեն ինչից վեր։ Նպատակասլաց, գրագետ, մեծատառով Մարդ է, մեր Սոնան։ Շատ վառ և տարբերվող ներաշխարհով,   գեղեցիկի և բարու ջատագով։ 
  • Էմմա Տերտերյան. Սոնա Կարապետյանին ճանաչում եմ վաղուց, երբ սովորում էի Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի քոլեջի նախադպրոցական կրթության բաժնում։ Դիպլոմային աշխատանքիս գործնական մասը կատարել եմ Անուշ Ավետիսյաի և Սոնա Կարապետյանի խմբում, հետագայում նաև դարձանք կոլեգաներ։ Սոնան հանգիստ, հավասարակշռված անձնավորություն է։ Խմբում միանգամից զգացվում էր նրա սերը սաների հանդեպ, դեռ այն ժամանակ հիշում եմ նրա սերը լուսանկարչության հանդեպ, իսկ դա հեռավոր 2018թ. էր։
  • Գոհար Հարությունյան. Սոնա Կարապետյանի հետ աշխատել եմ մոտ երկու  տարի ու այդ ընթացքում  նկատել  եմ թե ինչ ջերմ ու հոգատար  է երեխաների նկատմամբ։ Շատ խելացի է, տիրապետում  է մեդիահմտություններին, ծանոթ  է նախակրթարանի  կարգերին  ու ծեսերին։
  • Անուշ Ավետիսյան. Սոնա Կարապետյանի հետ աշխատել եմ առաջին օրվանից։ Տեսակով օգնող, հասնող , աշխատող աղջիկ է։ Միասին շատ ստացված աշխատանքային զույգ ենք եղել։ Իրար օգնելով աշխատել ենք։ Նպատակասլաց աղջիկ ով սիրով է աշխատում 2-4տարեկանների հետ։ Ծրագրին ծանոթ և ծրագրում։ Ծնողի հետ շփվել գիտի։ Տեսանյութեր պատրաստելուց անգամ երևում է իր կոկիկությունը։
  • Լուսինե Հովհաննիսյան . Սոնա Կարապետյանի հետ աշխատել եմ նույն խմբում, մի քանի ամիս։ Սոնան ժպտերես է, մաքրասեր, կազմակերպված, գիտի իր աշխատանքը, երեխաների հետ կարողանում է աշխատել, իրեն սիրում էին խմբի բոլոր սաները։ Աշխատանքի մի քանի մանրուք սովորել եմ հենց իրենից, աշխատել ենք համակարգված և արդյունավետ։

Արմինե Եղիազարյան

Մանեի հետ համատեղ աշխատանքի  ընթացքում  բացահայտեցի նրա նուրբ ու հանգիստ բնավորությունը , նախագծային աշխատանքների հանդեպ պրպտումները, նախաձեռնող է, ուշադիր է սաների հանդեպ։

Սոնա Կարապետյանի հետ երկրորդ աշխատանքային փուլն ենք սկսում,  ուրախ եմ , որ ապագա գործընկերս  պատասխանատու, նախաձեռնող , պարտեզիկների հետ աշխատելու լավ որակներ ունի։

Արմինե Մակվեցյան․
Երկարացված օրվա կազմակերպիչ

Բլոգը

Արմինեն 2019-2021 թ աշխատել է որպես երկարացված օրվա կազմակերպիչ։ Համավարակի օրերին ընտանեկան դպրոցների կազմակերպման, ընթացքին ուղղված տարեբեր նախագծեր է իրականացրել լաբորատորիայի հանձնարարականով, ամռանը ղեկավարել է լրացուցիչ կրթության ճամբարը։ Արմինեին ճանաչում եմ որպես պատվիրատու, որդին դստերս՝ Սոնայի դասարանից է։
Արմինեն մասնակացել է սեպտեմբերի 2019թ 17-20-ի քառօրյա վերապատրաստմանը։ Արմինեի որակները հավանում եմ, համեստ է, նրբանկատ, խաղաղ, խոնարհ, բարեկիրթ։ Որպես մայր շատ հոգատար է իրեն դրսևորել։ Կամավորության շրջանում դժվարություն չենք գրանցել, հիմանկան գործունեության մեջ ևս․ կարողացել է սովորողների, կրթական համայնքի սերն ու հարգանքը վաստակել։ Պարտաճանաչ է, չի ուշանում, օպերատիվ է արձագանքում նկատառումներին, սիրելի է սովորողների, գործընկերների կողմից ։

Կցում եմ նաև գործընկերների բնութագրերը՝

Քրիստինե Շահբազյան

Արմինե Մակվեցյանը հետաքրքիր, շփվող, ստեղծական կին է, կրթահամալիրի ծնող: Մասնակցել է կրթահամալիրի քառօրյա վերապատրաստումներին:
Արդեն մեկ ամիս է, ինչ կրթահամալիրում փորձաշրջան է անցնում: Բլոգն ակտիվ է, գրագետ, նոր ուսումնական նյութերով համալրվող:
Սովորողների հետ աշխատում է սիրով, մեծ ոգևորությամբ:



Հայկուհի Հովհաննիսյան

Արմինե Մակվեցյանին ճանաչում եմ առաջինը որպես ծնող՝ հետևողական, բարեխիղջ, պարտաճանաչ, բարեկիրթ։ Երկրորդ՝ անցկացրել եմ անհատական մարզական պարապմունք։ Շատ ընդունակ է, ճկուն, ունի կամքի ուժ, ֆիզիկապես նույնպես թույլ չէ, կարողանում է ճիշտ կատարել նախավարժանքի համար նախատեսված բոլոր վարժությունները, կարողանում է գլուխկոնծի տալ՝ առաջ, հետ։ Կարողանում է կատարել նաև ֆիզիկական ավելի բարդ վարժություններ։


Հասմիկ Մաթևոսյան



Մակվեցյան Արմինեն ունի մեկ տարվա դաշնամուրային կրթություն:Երգում է մաքուր, դիապազոնը լայն է, ռիթմը ուժեղ է, երաժշտական հիշողությունը զարգացած է: Աշխատել եմ համատեղ ամառային ճամբարի ընթացքում: Նկատել եմ սրտացավություն, պարտաճանաչություն կատարված աշխատանքի նկատմամբ:


Տաթև Աթոյան

Արմինե Մակվեցյանին գիտեմ որպես ծնող՝ նախաձեռնող է, հոգատար, բարեխիղճ։ Ունի մարդկային լավ որակներ: Տարբեր նախագծերով համագործակցել ենք։ Տպավորիչ աշխատանքներ ստեղծվել են համատեղ Հոգատարության նախագծով, Արցախ-Հայաստան համակեցության ճամբարում։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.