Ջաջուռ

Բանգլադեշյան պլեների, «Հազարան հավք» փառատոնի խաչմերուկում կրթահամալիրում կազմակերպվեցին ստեղծագործական հավաքներ, որի ընթացքում հյուրընկալեցինք տարբեր արվեստագետների։ Արվեստագետների հետ հանդիպումները կայացան ինքնաներկայացման, իրենց արվեստն ու գործունեությունը հանրայնացնելու ձեւաչափում։ Արվեստագետների շարքում էր հայտնի գեղանկարիչ Մինաս Ավետիսյանի որդին՝ Նարեկ Ավետիսյանը։ Հանդիպման ավարտին կրթահամալիրի հիմնադիրը՝ տիար Բլեյանը, հանդես եկավ առաջարկ-նվերով. կազմակերպել այցելություն Մինասի ծննդավայր՝ Ջաջուռ, ստեղծել համագործակցային կապեր, նոր հայրենագիտական ուղղություն Ջաջուռի հետ՝ ունենալով Պարույր Սեւակի ծննդավայրի՝ Զանգակատան, Չանախչիի օրինակը։

Հուլիսի 15-ին կայացավ այցը։ Ահա Ջաջուռում ենք։ Մեզ ուղեկցում է Մինասի ավագ որդին՝ Մինաս Ավետիսյան թանգարանի տնօրեն Արման Ավետիսյանը։ Թանգարան, ապա քայլք Ջաջուռով, այցելություն Մինասի հայրական տուն, եկեղեցի։ Արմանի խոսքը, համեմված վառ հիշողություններով Մինասի, գյուղի մասին իր համ ու հոտով, շատ տպավորիչ էր, դրան էլ գումարվեց հաստատակամ որոշումը կրթահամալիրի, «Սեբաստացիներ» հիմնադրամի հետ համագործակցությունը գյուղին, թանգարանին կենդանություն հաղորդելու ոգեւորությունը՝ գյուղական ճամբար, արվեստի ճամբար, այլ…

Մեր երթուղին շատ հագեցած էր. հայրենիքի իսկական բացահայտում։ Թեեւ եղանակը մռայլ էր, բայց մենք վառ էինք ու տաք…

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.