Դեպի Ջաջուռ

Երթուղի՝

https://goo.gl/maps/DzWq76Qf5HetNACc7

Հուլիսի 15

Մեկնում՝ ժամը 08։00, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից

Երթուղի՝  Երևան – Թալին – Գյումրի – Ջաջուռ

Վերադարձը՝ 20։00

Երթուղի՝ Ջաջուռ – Սպիտակ – Վանաձոր – Դիլիջան – Լճաշեն – Սոլակ – Չարենցավան — Երևան 

Ճամփորդության նպատակը՝ Համագործակցություն հայտնի գեղանկարիչ Մինաս Ավետիսյանի թանգարանի հետ։ Ջաջուռը դիտարկելով որպես փառատոնային, պլեներային, ճամբարային հարթակ։

Ճամփորդությունը, նախագիծը Ջաջուռում համակարգում է՝ Արման Ավետիսյանը

  • Քայլք Ջաջուռում
  • Շրջայց Մինաս Ավետսիսյանի տուն թանգարանում
  • Այց 13-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցի
  • Քայլք դեպի Ջարդի (Հզազի, Հերհերի) ձոր

Ջաջուռի մասին՝

Ջաջուռ անվանումը մինչ Ջաջուռ գյուղին անցնելը հիշատակվում է մ.թ.ա 1-ին դարից: Այն արական անուն է, ջաջուռ «նորածիլ բույս» բառից, որը նշանակում է նորատունկ, հունարեն՝ Νεόφυτος, որը նույն իմաստը ունի:1. Ջաջ Արծրունի, որդի Շամբիթի (մ.թ.ա. 1-ին դար)2. Ջաջուռ Արծրունի, Ջաջ Արծրունու հաջորդը, Արշամ Արքայի (Արտաշեսյան դինաստիայից, Տիգրան Մեծի եղբոր՝ Արտաշեսի որդին, կառավարել է մ.թ.ա. 30-1 թթ.) ժամանակակիցը, Ջաջուռ Արծրունու բարեխոսությամբ Ենանոս Բագրատունին ազատվեց Արշամի չարչարանքներից: (մ.թ.ա. 1-ին դար)3. Ջաջուռ Ա. Խաղբակյան (նաև Ճաճուռ), Խաղբակյան տոհմից, մահացել է 1173 թվականին:4. Ջաջուռ Բ. Խաղբակյան, իշխան, որդի Խաղբակ Բ.-ի5. Ջաջուռ իշխան Անբերդի (14-րդ դար)Ավելի ուշ Ջաջուռ անունը հիշատակված է 1592 և 1725 թվականներին:Պատմական ակնարկ1828-1829 թվականների ռուս-թուրքական պատերազմի ժամանակ ռուսական բանակը սրընթած արագությամբ՝ ճեղքելով Կարսի բերդում տեղակայված թուրքական մեծաքանակ բանակի առաջխաղացումը, ջախջախելով այն մուտք գործեց Արևմտայն Հայաստան և կարճ ժամանակում գրավեց Կարսը, Ախալքալաքը, Ախալցխան, Արդահանը, Բայազետ — Արշակավանը և Ալաշկերտը: Շարունակելով այսպես ասած հաղթարշավը ռուսները գրավում են Էրզրումը (Կարին), Օլթին (Ուղթիս), Խնուսը և Մուշը: Արևմտահայությունը ձգտում է թոթափել թուրքական տիրապետությունը, ուստի պատերազմի ընթացքում օգնում էր ռուսական զորքին: Արևելյան Հայաստանի նման այստեղ էլ կազմակերպեցին կամավորական ջոկատներ: Պատերազմական գործողությունների հենց սկզբից թափ է առնում ներգաղթը՝ Արևմտյան Հայաստանից դեպի Արևելյան Հայաստանը, ինչպես նաև նույնը արդեն սկսվել էր Պարսկահայքից դեպի Արևելյան Հայաստան: Շուրջ 100.000 հայեր Մուշից, Խնուսից ու Կարինից գաղթում են դեպի նախկին Այրարատ նահանգի Շիրակ, Աշոցք և Գուգարք նահանգի Ջավախք գավառներ: Նշված վայրերից Ջաջուռում հաստատվածները ըստ երևույթին գյուղը անվանել են Ջաջուռ վերը նշված հիմքով: Նորատունկ, նոր տնկված բույս, նոր արմատներ, կյանքի շարունակություն նոր միջավայրում, նոր աշխարհ, և այլն: Պատահական չի նաև գյուղի տեղադրության ընտրությունը, այն շատ նման է Խնուսի Խոզլու գյուղից գաղթածներ ծննդավայրին, որը նույնպես ուներ իր այսպես ասած Պուլուզիկը, որի ճիշտ կրկնօրինակն է մեր Պուլուզիկը: Մեր նախնիները ընտրելով այս գյուղի տարածքը այն նմանեցրել են իրենց հայրական գյուղին և հենց այդ պատճառով էլ հանգրվանել են Ջաջուռում ու սկսել իրենց գյուղական կյանքի շարունակությունը իրենց նոր բնակավայրում, չկորցնելով այն հույսը, որ մի օր հետ կվերադառնան իրեն հայրենի ծննդավայր:Նկարում՝ Վարաժնունիք, Տուրուբերան, Մեծ Հայք ներկայումս, Թուրքիայի Խնուս գավառի Խոզլու (Օվակոզլու) գյուղ Խոզ — հայերեն խոզ (վարազ) բառն է կապված համանուն գավառի հետ (Վարազնունիք-Վարաժնունիք), որը Վարաժնունիների կալվածքն էր:

Գտնվում է Գյումրիի տարածաշրջանում, մարզկենտրոնից 12 կմ հեռավորության վրա։ Հիմնադրվել է 1828 թվականին։ 18961898թ. կառուցվել է Ջաջուռի թունելը։

Գյուղում գործում է Մինաս Ավետիսյանի տուն–թանգարանը Ջաջուռում։ 1988 թվականի երկրաշարժից գյուղը հիմնովին ավերվեց, զոհվեցին 3 ուսուցիչ և 6 աշակերտ։ Քանդվեց նաև տուն–թանգարանը, որը վերաբացվեց 2005թ.–ին։ Ջաջուռի միջնակարգ դպրոցը կրում է Մինաս Ավետիսյանի անունը։

Ջաջուռում կա XIX-րդ դարի գերեզմանոց և XX-րդ դարի կիսակառույց եկեղեցի։ Գյուղում կա XIII-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցի։

Ջարդի (Հզազի, Հերհերի) ձորը1918 թվականի մայիսի 20-ին թուրքերի կողմից գրավվել է Ջաջուռ գյուղը, որի բնակչությունը Ալեքսանդրապոլի եւ Ղարաքիլիսայի գավառների բնակչության հետ միասին կոտորվել է Հերհերի ձորում. 1920 ոականի նոյեմբեր ամսին քեմալական Թուրքիայի զորքերը երկրորդ ջարդ են արել, րի արդյունքում զոհվել է շուրջ 12.000 մարդ արդՋարդի ձորում կրկնակի ցեղասպանություն է եղել թուրքերի կողմից։

Մասնակիցներ՝

Քնարիկ Ներսիսյան

Ալիսա Գևորգյան

Թամար Հարությունյան

Դավիթ Քոչունց

Անուշ Դավթյան

Նարեկ Ստեփանյան 

Գրիգոր Դարբինյան

Անուշ Թորոսյան

Արև Բալջյան

Կարինե Մացակյան

Լիանա Ռոզիկյան

Կարինե Խառատյան

Մասնակիցները պետք է ունենան՝

  • Անհատական բրդուճներ
  • Արեւապաշտպան գլխարկ
  • Տաք հագուստ

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.